Winners of the Nobel Prize in Chemistry, from left, U.S. engineer John B. Goodenough, Japan’s Akira Yoshino and M. Stanley Whittingham of the U.K.
Photo: From left: UNIVERSITY OF TEXAS/EPA/SHUTTERSTOCK; SHINJI KITA/KYODO NEWS/ASSOCIATED PRESS; JONATHAN COHEN/BINGHAMTON UNIVERSITY/ASSOCIATED PRESS
Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է երեք գիտնականների լիթիում-իոնային մարտկոցների մշակման համար. էներգիայի աղբյուր, որը հանդիսացավ տեխնոլոգիական հեղափոխության հիմքը և ծնունդ տվեց բջջային հեռախոսներին և էլեկտրական մեքենաներին:
Ինժեներներ Ջոն Գուդենաֆին (ԱՄՆ), Սթենլի Ուիթինգեմին (Մեծ Բրիտանիա) և Ակիրա Յոշինոյին (Ճապոնիա) Շվեդիայի Գիտությունների Թագավորական Ակադեմիայի կողմից շնորհվել է 9 միլիոն շվեդական կրոն (906.000 ԱՄՆ դոլար):
Առանց դադարի էլեկտրասնուցման ապահովման համար լիթիում-իոնային մարտկոցները կարող են համակցվել էներգիայի այնպիսի աղբյուրների հետ, որոնք տատանվում են կախված օրվա ժամերից, օրինակ, արևային էներգիան: Մարտկոցները հնարավոր դարձրին նաև անցումը հանածո վառելիքով աշխատող տրանսպորտային միջոցներից էլեկտրական ավտոմեքենաների:
«Երբեմն երկար ժամանակ է պահանջվում, որպեսզի սարքավորումները ճանաչում գտնեն», - ասել է դոկտոր Յոշինոն մամլո ասուլիսի ժամանակ՝ բացատրելով, թե ինչու նախկինում գիտնականները չէին հաղթում այս ոլորտում: