Պատմության մեջ առաջին անգամ գրանցվել է նավթի մեկօրյա ամենամեծ գնաճը՝ ավելի քան 71 դոլար մեկ բարելի համար: Վերջինս տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտներին հարված հասցնելու հետևանքով, երբ արդյունքում ոչնչացվել է համաշխարհային մատակարարումների 5%-ը:
Սա նավթային շուկայի վատթարագույն հանկարծակի ցնցումն էր ողջ պատմության ընթացքում, և, չնայած Սաուդյան Արաբիան կարող է վերականգնել մատակարարումների մի մասը ընդամենը մի քանի օրվա ընթացքում, այս հարձակումները ընդգծում են աշխարհի ամենակարևոր արտահանողի խոցելիությունը:
«Նավթի շուկայում մենք երբևէ չենք բախվել նման մատակարարման խափանումների և գնային արձագանքի», - ասել է Credit Suisse Group AG ըկերության էներգետիկ վերլուծաբան Սաուլ Կավոնիկը:
Նավթային շուկայի դրամատիկ զարգացումները ազդել են նաև ֆինանսական շուկայի վրա: «Ապահով նավահանգստի» (Haven) ակտիվները, այդ թվում՝ ոսկին և գանձապետական ֆյուչերսները, գնաճ են գրանցել հարձակման աշխարհաքաղաքական հետևանքների վերաբերյալ մտահոգությունների պատճառով: Հումքային ապրանքների հետ կապված երկրների արժույթը, այդ թվում՝ նորվեգական կրոնը և կանադական դոլարը, նույնպես աճել են: Իսկ ԱՄՆ-ում բենզինի վերաբերյալ ֆյուչերսները աճել են 13%-ով:
Սակայն դրաման չի սահմանափակվում գնաճով: Brent-ի և WTI-ի միջև եղած տարբերությունը հասել է 37%-ի՝ ցուցադրելով, որ նավթային ցնցումները ավելի մեծ ազդեցություն կունենան նավթի համաշխարհային, այլ ոչ թե ԱՄՆ-ի գնագոյացման վրա, որտեղ թերթաքարի արդյունահանումը և բավարար պաշարները ապահովում են ավելի մեծ հնարավորություններ: