Կուտակված արևային էներգիան դառնում է ավելի հասանելի

28 Օգոստոս, 2019

Կուտակային արևային էլեկտրակայանները (ԿԱԷ) արևային էներգիա կուտակելու համար օգտագործում են հայելիներ՝ էլեկտրաէներգիա արտադրող ավանդական գոլորշային տուրբինները և շարժիչները աշխատեցնելու նպատակով: ԿԱԷ-ում կուտակված ջերմային էներգիան կարող է պահպանվել և անհրաժեշտության դեպքում օգտագործվել էլեկտրաէներգիա արտադրելու համար ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը:

Ներկայում ԱՄՆ-ում աշխատում են մոտ 1815 ՄՎտ ընդհանուր հզորությամբ ԿԱԷ: ԿԱԷ ընդհանուր հզորությունը ամբողջ աշխարհում աճել է 11 տոկոսով, գլխավորապես՝ Իսպանիայում և Մարոկկոյում:

Վերականգնվող էներգիայի Միջազգային գործակալության (IRENA) կողմից էլեկտրաէներգիայի արտադրության ծախսերի վերաբերյալ վերջերս իրականացված վերլուծությունը ցույց տվեց, որ նախորդ տարվա ընթացքում ԿԱԷ ծախսերը կտրուկ անկում են ապրել ցանկացած այլ վերականգնվող տեխնոլոգիաների հետ համեմատ: Ծախսերը նվազել են 26 տոկոսով տարեկան կտրվածքով՝ երկու անգամ գերազանցելով ցամաքային հողմային և արևային ֆոտոէլեկտրական սարքավորումների մոտ նկատվող ցուցանիշը, իսկ 2010թ-ից նվազել են 46 տոկոսով:

ԿԱԷ արժեքի կտրուկ և անսպասելի անկումը հանգեցրեց նախկինում ոչ հայտնի տեխնոլոգիայի իսկական վերածննդի, ինչը թույլ տվեց նրան դառնալ ավելի մրցունակ ֆոտոէլեկտրիկ արևային մարտկոցների ավելի ավանդական տեխնոլոգիաների հետ համեմատ:

Այս տարի Չինաստանում ԿԱԷ տեղակայման ծավալները կմեծացվեն, որը քիչ հավանական է դարձնում միջին գլոբալ ծախսերի վերականգնումը: Փոխարենը IRENA կանխատեսում է, որ ԿԱԷ միջին ծախսերը կշարունակեն նվազել մինչև 2020 թվականը՝ հասնելով 1ՄՎտ/ժ համար 60-100 դոլարի կամ ծովափնյա հողմային սարքավորումների մակարդակին:

Այլ լուրեր