Ջուրը որպես վառելիք

09 Ապրիլ, 2019

Աղբյուրը՝ https://www.israel21c.org

Ավստրիալա-իսրայելական Electriq-Global ընկերությունը և հոլանդական Eleqtec ընկերությունը կնքել են համաձայնագիր Նիդեռլանդներում Electriq-Global ընկերության ջրային հիմքով նոր տեխնոլոգիան գործարկելու վերաբերյալ:

Նրանք պատրաստվում են միասին կառուցել Electriq- Fuel վերամշակման կայաններ և ներդնել eMobility հավելվածը բեռնատարների, բեռնատար լաստանավերի և բջջային գեներատորների համար:

Electriq- Fuel-ը, 60% բաղկացած լինելով  ջրից, փոխում է էներգետիկ ոլորտի խաղի կանոնները՝ ապահովելով արտանետումների զրոյական մակարդակ: Նորարարական վառելիքը հանդիսանում է տնտեսապես ձեռնտու այլընտրանք մարտկոցներին և սեղմված ջրածնին:

Էներգիայի պահպանման էկոլոգիապես մաքուր որոշումների համեմատությամբ, այնպիսիք, ինչպիսիք են լիթիումի-իոնային մարտկոցները կամ սեղմված ջրածինը, Electriq-Global-ը նվազագույն ծախսերով նվաճում է ավելի լայն շրջանակներ:

Այս տեխնոլոգիայի էներգիայի խտության պոտենցիալը 15 անգամ ավելի մեծ է, քան էլեկտրական ավտոմեքենաներում այժմ օգտագործվող էլեկտրական մարտկոցներինը:

Այլ լուրեր