Աղբյուրը՝ https://www.israel21c.org
Ավստրիալա-իսրայելական Electriq-Global ընկերությունը և հոլանդական Eleqtec ընկերությունը կնքել են համաձայնագիր Նիդեռլանդներում Electriq-Global ընկերության ջրային հիմքով նոր տեխնոլոգիան գործարկելու վերաբերյալ:
Նրանք պատրաստվում են միասին կառուցել Electriq- Fuel վերամշակման կայաններ և ներդնել eMobility հավելվածը բեռնատարների, բեռնատար լաստանավերի և բջջային գեներատորների համար:
Electriq- Fuel-ը, 60% բաղկացած լինելով ջրից, փոխում է էներգետիկ ոլորտի խաղի կանոնները՝ ապահովելով արտանետումների զրոյական մակարդակ: Նորարարական վառելիքը հանդիսանում է տնտեսապես ձեռնտու այլընտրանք մարտկոցներին և սեղմված ջրածնին:
Էներգիայի պահպանման էկոլոգիապես մաքուր որոշումների համեմատությամբ, այնպիսիք, ինչպիսիք են լիթիումի-իոնային մարտկոցները կամ սեղմված ջրածինը, Electriq-Global-ը նվազագույն ծախսերով նվաճում է ավելի լայն շրջանակներ:
Այս տեխնոլոգիայի էներգիայի խտության պոտենցիալը 15 անգամ ավելի մեծ է, քան էլեկտրական ավտոմեքենաներում այժմ օգտագործվող էլեկտրական մարտկոցներինը: