Կոշտ բրեքսիթը կարող է հանգեցնել գների բարձրացման՝ տարեկան միջինը 61 ֆունտ, եվրոյի համեմատությամբ ֆունտ ստերլինգի հետագա արժեզրկման դեպքում:
ԼՀՔ-ի (Լոնդոնի Համալսարանական Քոլեջ) հետազոտողները պարզել են, որ 2017թ.-ին էլեկտրաէներգիայի հաշիվները աճել են ընդհանուր առմամբ 2 միլիարդ ֆունտ ստերլինգով եվրոյի և ամերիկյան դոլարի համեմատությամբ ֆունտ ստերլինգի արժեզրկման պատճառով: Հանրաքվեից մեկ տարի անց էլեկտրաէներգիայի և գազի մեծածախ գները աճել են համապատասխանաբար 18% և 16%:
ԼՀՔ-ի Էներգետիկ Ինստիտուտի և Կայուն Ռեսուրսների Ինստիտուտի հետազոտողները վերլուծել են Մեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի մեծածախ գնի տատանումները՝ կապված ֆունտ ստերլինգի և եվրոյի փոխարժեքով 2012-2017թթ. ընկած ժամանակահատվածում՝ բացահայտելով, որ ԵՄ հանրաքվեից հետո փոխարժեքի կտրուկ անկման պատճառով էլեկտրաէներգիայի գինը աճել է հաջորդ տարվա ընթացքում, ինչը ուղղակիորեն արտացոլում է էներգակիրների կողմից արտահանման արժեքի ավելացումը:
Կոշտ բրեքսիթին հաջորդող կանխատեսումները հիմնված են այն կանխավարկածի վրա, որ կշարունակվի ֆունտ ստերլինգի արժեզրկումը ի համեմատ եվրոյի: Տարեկան հաշիվների փոփոխությունը հաշվարկվել էր՝ ելնելով այն կանխավարկածից, որ ամեն ինչ կմնա անփոփոխ 2019թ. մարտի 29-ից մինչև 2020թ. մարտի 29-ը:
Ընդհանուր զեկույցի համար հետազոտողները փորձել են հասկանալ Մեծ Բրիտանիայում և մի շարք հիմնական եվրոպական շուկաներում էլեկտրաէներգիայի մեծածախ գինը ձևավորող հիմնական գործոնները: Լրացուցիչ ուսումնասիրվել են Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Նիդեռլանդները և Նորվեգիան 2012-2017թթ. ընկած ժամանակահատվածում: Զեկույցում ասվում է, որ Մեծ Բրիտանիան հանդիսանում է տնտեսապես արդարացված էլեկտրաէներգիայի եվրոպական մեծածախ շուկաներից մեկը: