Շուտով ստիպված կլինենք հաշվի նստել փոքր մոդուլային միջուկային ռեակտորների հետ

04 Մարտ, 2019

Անցյալ տարի աշխարհում առաջին մոդուլային ռեակտորի կոնստրուկցիայի հաստատումը կարող էր նշանավորել միջուկային էներգետիկայի նոր դարաշրջանի սկիզբը:

Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում հիմնադրված NuScale Power ընկերության փոքր միջուկային ռեակտորի (ՓՄՌ) դիզայնի նախնական հաստատումը ԱՄՆ-ի Միջուկային կարգավորման հարցերով Հանձնաժողովի (NRC) կողմից նշանակում է, որ այժմ իրական հնարավորություն է ստեղծվել տեխնոլոգիայի մեկնարկի և առաջիկա տասը տարիների ընթացքում դրա շահագործման համար:

NuScale-ի մամլո հաղորդագրության մեջ ասվում է, որ վերջինիս առաջին գործառնական ապրանքները, որոնք նախատեսված են Յուտայի Մունիցիպալ միասնական էներգահամակարգի (UAMPS) համար, կարող են միացվել էներգահամակարգին «2020-ական թվականների կեսերին», այնինչ Bloomberg-ի հաղորդմամբ, ընկերությունը նախատեսում է առևտրային գործարքներն իրականացնել 2026թ-ին:

UAMPS-ի նախագծի մեկնարկը կհանդիսանա այն վերջնական փորձարկումը, որը կպատասխանի հարցին. արդյո՞ք միջուկային էներգետիկան ապագա ունի արևմտյան երկրներում: Սա նշանակում է, որ UAMPS-ի նախագիծը, որը զինված է լինելու տասնյակ 50 մեգավատտանոց (600 մեգավատտ) NuScale ՓՄՌ մոդուլներով, պետք է դիմակայի նորագույն միջուկային էներգետիկայի ոլորտի վերջին մարտահրավերներին ինչպես ժամանակային, այնպես էլ ֆինանսական առումներով:

Հատկապես կարևոր է, որ այն մրցունակ լինի ի համեմատ էլեկտրաէներգիայի արտադրության մյուս աղբյուրների, որոնք կկառուցվեն առաջիկա 8 տարիների ընթացքում: UAMPS-ի նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 2,9 միլիարդ ԱՄՆ դոլար (48,5 դոլար մեկ մեգավատտ/ժամի դիմաց), իսկ էլեկտրաէներգիայի պլանավորված նորմավորված արժեքը (ԷՆԱ) 1 Մվտ/ժ -ի համար կազմում է 65 ԱՄՆ դոլար:

Համեմատության համար նշենք, որ Վերականգնվող էներգիայի աղբյուրների հարցերով Միջազգային գործակալության կանխատեսումներով քամու ԷՆԱ-ն ցամաքում կհասնի 50 ԱՄՆ դոլարի 1 Մվտ/ժ -ի համար, իսկ արևային էներգիայինը՝ 60 ԱՄՆ դոլարի:

Այլ լուրեր