Շրջապտույտ կատարող եռացող շերտն (ՇԵՇ կամ CFB) իրենից ներկայացնում է ածուխի այրման զարգացող տեխնոլոգիա, որը թույլ է տալիս նվազեցնել աղտոտող նյութերի արտանետումները: Այս տեխնոլոգիայի շնորհիվ աղտոտող նյութերի 95%-ը կարող է կլանվել մինչև արտանետվելը մթնոլորտ:
ՇԵՇ-ն հարաբերականորեն նոր տեխնոլոգիա է, որը հնարավորություն է ընձեռում նվազեցնել արտանետումները: Վերջին 10 տարիների ընթացքում կատարվել են այս տեխնոլոգիայի հսկայամասշտաբ ուսումնասիրություններ, քանզի աշխարհում աղտոտվածության մակարդակը օրեցօր ավելի լրջանում է, և մաքուր պրակտիկան որոշիչ դեր է ունենալու Երկրի կայուն զարգացումը ապահովելու հարցում: Այս տեխնոլոգիան վերջին ժամանակներում էլ ավելի կարևորվեց արտանետումների կարգավորման էկոլոգիական նորմերի խստացման պատճառով:
Վերջերս Zhongding Boiler ընկերությունը ներկայացրել է նոր ազգային արտոնագրված (պատենտավորված) արտադրանք՝ երկցիկլոն կաթսա շրջապտույտ կատարող եռացող շերտով, որը աշխատում է կենսազանգվածի հիման վրա՝ ցածր արագությամբ: Սա ՇԵՇ նոր սերնդի կաթսան է:
Շրջապտույտ կատարող եռացող շերտով կաթսան ժառանգել է սկզբնական տեխնոլոգիական առավելությունները՝ միևնույն ժամանակ մեծ առաջընթաց գրանցելով շրջապտույտ կատարող եռացող այրման տեխնոլոգիայում, ցիկլոնային սեպարատորում և կոնտուրի խտացման սարքավորման մեջ:
Կենսազանգվածով աշխատող էլեկտրակայանի կաթսայի ջերմային արդյունավետությունը 5%-ով բարձր է, քան ՇԵՇ այլ կաթսաներինը: