Էլեկտրական մեքենայի ձեռքբերման արժեքը առաջիկա 5 տարիների ընթացքում կարող է հավասարվել բենզինով և դիզելային վառելիքով աշխատող մեքենաների գնին: Այս տվյալները ներկայացված են Deloitte-ի նոր ուսումնասիրության մեջ:
Անցյալ տարվա ընթացքում վաճառվել է երկու միլիոն էլեկտրական մեքենա, որը ռեկորդային ցուցանիշ է, և ակնկալվում է, որ գնային հարաբերակցությունը կնպաստի պահանջարկի հետագա աճին: Զեկույցում կանխատեսվում է, որ 2020թ.-ին ճանապարհներին կհայտնվի 4 միլիոն էլկտրամեքենա, 2025թ.-ին՝ 12 միլիոն, իսկ 2030թ.-ին՝ 21 միլիոն:
Էլետրական մեքենաների արագորեն տարածմանը նպաստում են նաև այլ գործոններ, մասնավորապես, ավելի էկոլոգիապես մաքուր մեքենաների հանդեպ աճող սպառողական պահանջարկը՝ համադրված պետական քաղաքականության հետ, որը նախատեսում է ֆինանսական արտոնություններ վերջիններիս համար, և, միևնույն ժամանակ, ներքաղաքային սահմանափակումներ հին, շրջակա միջավայրը աղտոտող ավտոմեքենաների համար:
Այնուամենայնիվ, զեկույցում կանխատեսվում է, որ արտադրողների կողմից իրենց հնարավորությունների ընդլայնման պատճառով հաջորդ տասնամյակում առաջարկը էականորեն՝ մոտ 14 միլիոն միավորով, գերազանցելու է սպառողական պահանջարկը:
Սա վկայում է այն մասին, որ էլեկտրական մեքենաների արտադրության ծավալների ընդլայնման արագությունը կարող է հանգեցնել խորը «հակասությունների ակնկալիքներում », և ինչպես գործող, այնպես էլ նոր արտադրողները պետք է հարմարվեն այդ նոր մրցակցային միջավայրին: