Samsung-ը մինչև 2020թ.-ը 100% կանցնի վերականգնվող էներգիայի օգտագործման

16 Օգոստոս, 2018

Samsung-ը հայտարարություն է տարածել երկու տարվա ընթացքում ԱՄՆ-ի, Եվրոպայի և Չինաստանի  իր ձեռնարկությունների աշխատանքը բացառապես էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվին իրականացնելու պլանների վերաբերյալ: Ընկերությունը արդեն էական հաջողությունների է հասել Կորեայում. այնտեղ ընկերությունը իր Digital City-ում 42 000 քառակուսի մետր արևային մարտկոցներ է տեղադրում և մշակում է էներգիայի գեոթերմալ աղբյուրներ Pyeongtaek և Hwaseong կամպուսներում, որոնք նույնպես պատրաստ կլինեն մինչև 2020թ․-ը:

Սա հավակնոտ, բայց հասանելի նպատակ է, որը, անկասկած, պայմանավորված է իր ոլորտի մրցակից կազմակերպությունների էկոլոգիական նախաձեռնություններով: Apple-ը հայտարարում է, որ այժմ այն ամբողջովին հիմնվում է վերականգնվող էներգիայի աղբյուրների վրա, Google-ը փոխհատուցում է էներգետիկայի իր օպերացիոն ծախսերը հողմային և արևային էներգիայի հաշվին, իսկ T-Mobile-ն արդեն հայտարարել է մինչև 2021թ.-ին 100% վերականգնվող էներգիային անցնելու իր պլանների մասին: Սակայն այսպիսի մոտեցումը ունի նաև ֆինանսական արժեք՝ հաշվի առնելով հայտարարությունները, որ էներգիայի վերականգնվող աղբյուրները, հավանաբար, ընդամենը մի քանի տարի հետո ավելի էժան են լինելու, քան օրգանական հանածո վառելիքը: Եվ չնայած՝ Samsung-ն մի փոքր ուշանում է, բայց ավելի լավ է ուշ, քան երբեք:

Այլ լուրեր