Tesla-ն կանաչ լույս է ստանում ստեղծել աշխարհի ամենախոշոր վիրտուալ էլեկտրակայանը Հարավային Ավստրալիայում

01 Հունիս, 2018

ABC-ի հաղորդմամբ Հարավային Ավստրալիայի կառավարությունը, որը փոխվել է այս տարվա մարտին կայացած ընտրություններից հետո, արդեն հայտարարել է, որ առաջ է շարժվելու նախորդ ռեժիմի՝ Tesla-ի հետ ստորագրված համաձայնագրով՝ 1100 առանձնատների վրա արևային վահանակների տեղադրման վերաբերյալ:

Այսպես կոչված աշխարհի ամենախոշոր վիրտուալ էլեկտրակայանը ստեղծելու իրական գործարքը առաջին անգամ կյանքի կոչվեց փետրվարին Tesla-ի և այդ պահին գերիշխող դիրք ունեցող Ավստրալիական լեյբորիստական կուսակցության միջև: Բայց երբ Լիբերալ կուսակցությունից Սթիվեն Մարշալը ընտրվեց Հարավային Ավստրալիայի վարչապետ, պարզ չէր, թե արդյոք կառավարությունը նախապատվությունը կտա այս համաձայնագրին, թե առաջ կշարժվի Լիբերալ կուսակցության սեփական ծրագրով՝ սուբսիդավորել 40000 միավոր տնային մարտկոցներ՝ մարդկանց տալով վերականգնվող էներգիա, ովքեր այլ կերպ չէին կարող իրենց դա թույլ տալ:

Լավ նորություն մաքուր էներգիայի նորարարության համար. կառավարությունը որոշեց իրականացնել երկուսն էլ: 

Tesla-ի ծրագիրը, որը ֆինանսավորվել էր $2 միլիոն դրամաշնորհով և Ավստրալիայի նահանգային կառավարության կողմից տրված $30 միլիոն փոխառությամբ, կարող է աճել մինչև 50000 արևային էներգիայով աշխատող տնային մարտկոցների, եթե նախորդ փուլերը հաջողվեն: Ի լրումն Լիբերալ կուսակցության 100 միլիոն դոլարանոց սեփական ծրագրի, որը մեկ տնային տնտեսության համար սուբսիդավորելու է մոտ $2500 տեղադրման ծախսեր, սա նշանակում է, որ մոտակա մի քանի տարիների ընթացքում Հարավային Ավստրալիան կարող է ունենալ շուրջ 90000 արևային էներգիայով աշխատող տների ցանց:

Եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես պլանավորվել է, դա կարող է Հարավային Ավստրալիային դարձնել համաշխարհային առաջնորդ: Այն կարող է դառնալ նաև հիմնական փորձարկման հարթակ ոչ միայն վերականգնվող էներգիայի, այլև ապակենտրոնացված «վիրտուալ» էլեկտրակայանների' վերջերս հայտնի դարձած էներգետիկ ենթակառուցվածքի նոր տեսակի համար:

Ներկայում գրեթե ամբողջ մեր էլեկտրականությունը արտադրվում է էլեկտրակայանների կողմից իրական ժամանակում, որոնք արտադրում են բավարար էներգիա պահանջարկը բավարարելու համար, սակայն չեն կարող իրապես կուտակել որևէ լրացուցիչ հզորություն ապագա օգտագործման համար: Տնային գեներատորիներին միացված կուտակիչների ներկայացված ցանցը, ինչպես պնդում են կողմնակիցները, ի վիճակի է բավարարել այդ համայնքի էներգետիկ կարիքները՝ առանց լրացուցիչ պահանջարկ ստեղծելով այդ տարածքի էլեկտրակայանների համար: Եվ կուտակիչներին միացված արևային մարտկոցների այդ ցանցը թույլ է տալու նրանց դա անել առանց ջերմոցային գազերի արտանետումների, բացառությամբ հենց արևային մարտկոցների արտադրության ժամանակ առաջացող արտանետումների:

Կուտակիչների ցանցը օգնելու է համայնքին լինել էներգասնուցված՝ նույնիսկ չնայած այն անհանգստացնող հակաարևային քննարկման առարկային, թե «ինչ կլինի, եթե ամպամած լինի», ինչպես նաև օգնելու է բաշխել էներգիան, եթե մեկ տուն ավելի շատ էներգիայի պահանջարկ (կամ արտադրանք) ունենա:

Շատ ավելին պետք է տեղի ունենա մինչ Հարավային Ավստրալիան դուրս կգա ցանցից և կսկսի սնվել Tesla-ի արևային մարտկոցներով, սակայն կառավարության շարունակական աջակցությունը ցածր սակագնով վերականգնվող էներգիային լավ նշան է շրջակա միջավայրի և ապագայի համար, որն ավելի ու ավելի շատ է սնվում էկոլոգիապես մաքուր էներգիայով:

Այլ լուրեր