Պեկ-ը հավաստագիր է հանձնել բիզնեսի եվս 4 ներկայացուցչի

08 Մայիս, 2018

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել ևս 4 հարկ վճարողի, այդ թվում “Էներգո Ինվեստ հոլդինգ” փակ բաժնետիրական ընկերությանը: 2018 թվականի տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում Է ներկայացրել 53 հարկ վճարող: Նշված ժամանակահատվածում բավարարվել է 29 հարկ վճարողի դիմում (այդ թվում՝ 2017 տարեվերջին ստացված 3 դիմում), մերժվել է 8 հարկ վճարողի դիմում, 19 հարկ վճարողի դիմում ուսումնասիրության ընթացքում է:

Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի (www.taxservice.am) «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

Այլ լուրեր