Երկրի բնակչության 13 %-ն ապրում է առանց էլեկտրականության

03 Մայիս, 2018

Մեկ միլիարդ մարդ, որը կազմում է Երկիր մոլորակի բնակչության 13 տոկոսը,մինչ օրս բնակվում է առանց էլեկտրականության: Դրանք հիմնականում Սև Աֆրիկայի (աֆրիկյան մայրցամաքի' Սահարայից դեպի հարավ գտնվող մասը) և Ասիայի բնակիչներն են, որոնց 87 տոկոսը բնակվում է գյուղական համայնքներում:

Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն, այս մասին ասվում է Համաշխարհային բանկի The Energy Progress Report զեկույցում: 2011 թվականին ՄԱԿ-ը Համաշխարհային բանկի հետ համատեղ իրենց առաջ նպատակ են դրել մինչև 2030 թվականը հասնել էլեկտրականության համընդհանուր հասանելիության կանխատեսմամբ՝ ներկայիս տեմպերով այդ առաջադրանքն իրագործելն անհնար է։

«Եթե տեմպերը պահպանվեն, 2030-ին 674 մլն մարդ կշարունակի ապրել առանց էլեկտրականության: Աշխարհը դեռևս չի գնում գլոբալ էլեկտրաֆիկացման ճանապարհով»,- ասվում է զեկույցում:

Զեկույցում, սակայն, ընդգծվում է, որ առաջընթաց, այնուամենայնիվ, կա. այս մի քանի տարում էլեկտրականության հասանելիություն է ապահովվել քիչ զարգացած երկրներում, ինչպիսիք են Բանգլադեշը, Եթովպիան, Քենիան և Տանզանիան:

Այլ լուրեր