Ավելացրեք գոմաղբը վերականգնվող էներգիայի աղբյուրների ձեր ցանկում

23 Մարտ, 2018

Միջին հոլանդական կովը օրական արտադրում է ավելի քան 100 ֆունտ գոմաղբ: Սա չափազանց շատ գոմաղբ է: Այն նաև մեծ էներգետիկ ներուժ է:

Որոշ ֆերմաներում այդ էներգիան արդեն կուտակվում է. Գոմաղբը վերամշակվում է անաերոբ ավտոկլավ համակարգերում, որտեղ գազը խտանում է, այնուհետև անջատվում է ջուրը, ածխաթթու գազը և այլ տարրեր՝ նախքան բնական գազի հետ խառնվելը և տաքացման նպատակով օգտագործվելը:

Օնտարիոյում Վաթեռլոոյի համալսարանի քիմիական ճարտարագիտության ամբիոնի դոցենտ Դեվիդ Սիմակովը աշխատում է, որպեսզի այս գործընթացը դարձնի ավելի արդյունավետ: Նա և իր գործընկերները փնտրում են ուղիներ չմշակված բիոգազի էներգետիկ խտության ավելացման համար վերամշակման այնպիսի պրոցեսի միջոցով, որն օգտագործում է ջրածինը քիմիական ռեակցիայում ածխաթթվական գազը մեթանի փոխարկելու նպատակով: Այս փոխարկումը կրկնապատկում է հին անջատման տեխնոլոգիաների արտադրության ցուցանիշը՝ արտադրելով այնքան վերականգնվող բնական գազ, որ ծավալը կարող է կուտակվել և ի վերջո օգտագործվել որպես բնական մարտկոց: Որպես բոնուս, նոր մեթոդը հանգեցնում է ածխածնի երկօքսիդի արտանետումների նվազեցման:

«Մենք չենք հնարում որևէ քիմիական ռեակցիա կամ պրոցես», - հարցազրույցի ընթացքում ասել է Սիմակովը, ով համահեղինակել է Էներգետիկ հետազոտությունների միջազգային ամսագրում հունվարին հրատարակված բիոգազի վերաբերալ հոդվածը: Նրա խոսքերով, դա պարզապես «մի փոքր ճարտարագիտություն» է վերամշակման արժեքը նվազեցնելու համար:

Որքան էլ զարմանալի է, քիմիական ռեակցիայի համար անհրաժեշտ ջրածնի արտադրությունն պահանջում է շատ էլեկտրականություն և հանդիսանում է ամենաթանկ ներդրումը ամբողջ պրոցեսում: Խնդիրը կայանում է այն տնտեսապես ձեռնտու դարձնելու մեջ: Վերականգնվող էներգիա արևային, հողմային կամ հիդրոէլեկտրական աղբյուրներից:

Ըստ Ամերիկյան Բիոգազի Խորհրդի գործադիր տնօրեն Պատրիկ Սերֆասի մեթանացումը, ինչպես անվանում են պրոցեսը, կարող է դիտարկվել որպես արևային կամ հողմային էներգիայի արտադրողականության բարելավման միջոց: Հողմային և արևային էներգիան ընդհատվող է և պետք է կուտակվի արևի կամ քամու բացակայության ժամանակ օգտագործվելու նպատակով: Այդ էներգիան մարտկոցներում կուտակելու փոխարեն կարելի է օգտագործել վերականգնվող բնական գազի ստեղծման համար, որն իր հերթին կարող է օգտագործվել այդպիսի էներգետիկ ճգնաժամերի ընթացքում: Այդ գործընթացը կարող է «ծածկել հողմային և արևային էներգիայի անկախությունը բիոգազային համակարգերի էներգիայի հուսալիությամբ», - ասել է Սերֆասը:

Գոմաղբը, ինչպես տեսնում եք, պարզապես վատ հոտ արձակող բնական մարտկոց է:

Սիմակովի հետազոտությունները տնտեսապես արդյունք կտան վերականգնվող բնական գազի արտադրման պահից 3-5 տարի հետո, սակայն վերջնական փոխհատուցումը խոստումնալից է: Բիոգազի խորհրդի տվյալների համաձայն ԱՄՆ-ն հնարավորություն ունի արտադրել բավականաչափ չմշակված բիոգազ 7.5 միլիոն տուն էլեկտրաէներգիայով սնելու և արտանետումները նվազեցնելու համար, որոնք նպաստում են գլոբալ տաքացմանը՝ 15.4 միլիոն տրանսպորտային միջոցներին համարժեք գումարով:

Ըստ բիոգազի խորհրդի, ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում ավելի քան 2,200 հողամաս բիոգազ է արտադրում 13,500 ավելացման ներուժով: Եվրոպայում գործում է ավելի քան 10,000 վերամշակող գործարան, և որոշ համայնքներ դրանց շնորհիվ արդեն իսկ աշխատում են անվճար օրգանական հանածո վառելիքի հիման վրա:

«Ներուժը շատ մեծ է, քանի որ հենց որ մենք ունենանք տեխնոլոգիա կենդանական թափոնների փոխակերպման համար, մենք կկարողանանք կիրառել այն և այլ վայրերում, ինչպիսիք են աղբանոցները», - ասել է Սիմակովը:

Այլ լուրեր