Չինաստանում ստեղծել են ուղեղի գործունեությունն ընդօրինակող համակարգիչ

15 Սեպտեմբեր, 2025
Պատկերը՝ Depositphotos.com

Չժեցզյան համալսարանի գիտնականները մշակել և ներկայացրել են եզակի ուղեղանման համակարգիչ՝ Darwin Monkey, որը հիմնված է նեյրոմորֆիկ ճարտարապետության վրա՝ ավելի քան 2 միլիարդ արհեստական նեյրոններով:

Մշակողների բնորոշմամբ՝ սա ուղեղի աշխատանքի սկզբունքի վրա կառուցված աշխարհում առաջին հաշվողական համակարգն է, որը մասնագիտացված նեյրոմորֆիկ չիպեր է օգտագործում: Համակարգիչը ներառում է 960 Darwin III պրոցեսորներ, որոնցից յուրաքանչյուրն ընդօրինակում է կենդանի օրգանիզմի նյարդային ակտիվությանը նման գործընթացներ:

«Darwin Monkey-ի նեյրոնների քանակը մոտավորապես համապատասխանում է մակակա կապկի ուղեղին, ինչն այն ուղեղանման արհեստական բանականության զարգացման կարևոր քայլ է դարձնում», - նշել են համալսարանում:

Համակարգի միջոցով չինացի մասնագետներն արդեն մոդելավորել են տարբեր կենդանի օրգանիզմների ուղեղի գործունեությունը՝ նեմատոդներից և դանիոռերիո ձկներից մինչև մկներ և պրիմատներ: Հետազոտողներն ընդգծում են, որ մշակումը հեռանկարներ է բացում նյարդաբանության մեջ նոր մոտեցումների համար և հնարավորություն է տալիս զգալիորեն կրճատել կենսաբանական փորձերի անհրաժեշտությունը:

Աղբյուրը՝ Zhejiang University News

Պատկերը՝ Depositphotos.com

Այլ լուրեր