ՁորաՀԷԿ-ի 85 ամյակը

08 Հունվար, 2018

2017 թ. դեկտեմբերի 25-ին նշվեց ՁորաՀԷԿ-ի 85 ամյակը, որը Հայաստանի ներկայում գործող ամենահին հիդրոէլեկտրակայանն է: Արարողության ժամանակ ՀԷԿ-ի ինը աշխատակիցներ պարգևատրվեցին Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պատվոգրերով:

ՁորաՀԷԿ-ը այսօր էլ շարունակում է գործել և արտադրել էլեկտրաէներգիա։ Ավելին, մոտ ապագայում սպասվում է ՀԷԿ-ի գլխամասային հանգույցի վերանորոգումը, որն էլ ավելի կբարձրացնի ՀԷԿ-ի արտադրողականությունը:

Շնորհավորում ենք ՁորաՀԷԿ-ի ողջ անձնակազմին և մաղթում նորանոր ձեռքբերումներ և անխափան աշխատանք:

Այլ լուրեր