ԱՄՆ-ում արևային էներգիայի արտադրությունը այս տարի աճել է 47%-ով

21 Դեկտեմբեր, 2017

ԱՄՆ-ում ամփոփվել են ընթացիկ տարվա առաջին եռամսյակի էլեկտրաէներգետիկայի աշխատանքի արդյունքները: Նախորդ տարվա' 2016թ.-ի նույն ժամանակաշրջանի Էլեկտրաէներգիայի համեմատ արտադրությունը կրճատվել է 2․5% -ով: Ընդ որում, բոլոր «ավանդական» էլեկտրակայանները (ածուխային, գազային, ատոմային) կրճատել են արտադրության ծավալները: Բնական գազը կորցրել է նույնիսկ 10.9% (էլեկտրաէներգիայի արտադրություն) և 9․5% (հումքի օգտագործում էլեկտրաէներգետիկայում):

Միևնույն ժամանակ էլեկտրաէներգիայի արտադրությունը զգալիորեն աճել է բոլոր վերականգնվող աղբյուրների հաշվին: Ռեկորդակիր է դարձել ֆոտոէլեկտրական արևային արտադրությունը, որն աճել է 46.8%-ով (մինչև 58.2 ՏՎտ*ժ)ի համեմատ 2016թ․-ի, դրա մասնաբաժինը ընդհանուր ծավալում հասել է 1.9%: Արևային էլեկտրակայանների արտադրությունը աճել է բոլոր նահանգներում:

Հողմային էլեկտրաէներգիայի արտադրությունը աճել է 11.5%-ով և հասել 183 ՏՎտ*ժ (համեմատության համար․ դա ավելին է, քան նույն ժամանակաշրջանում Իսպանիայում էլեկտրաէներգիայի ամբողջ սպառումը):

Ֆոտոէլեկտրական և հողմային էներգետիկայի համագումարը կազմել է 7.9%, իսկ հաշվի առնելով արևային ջերմային էներգիայի արտադրությունը՝ գերազանցել է 8%-ը: Օրինակ, 2006թ.-ին այն կազմում էր ընդամենը մոտ 2%:

Ներառելով հիդրոէներգետիկան՝ բոլոր վերականգնվող էներգիայի աղբյուրները արտադրել են ամերիկյան էլեկտրականության մոտ 17.8%-ը:

Իհարկե, եղանակային գործոնները կարող են ազդել արտադրության կառուցվածքի վրա: Սակայն միևնույն ժամանակ ԱՄՆ-ի մեծ տարածքը նշանակալի չափով հավասակշռում է դրանց ներդրումը: Վերականգնվող էներգիայի աղբյուրների արտադրության ծավալները և մասնաբաժնի աճը ակնհայտ թրենդ է:

Այլ լուրեր