Fitch-ը 2018թ․-ին Brent-ի միջին տարեկան գնի կանխատեսումը թողեց $52.5 մակարդակի վրա մեկ բարելի դիմաց

05 Դեկտեմբեր, 2017

Brent-ի արժեքորոշումները դեկտեմբերի 4-ին ուրբաթ օրվա ամրապնդումից հետո սահեցին $63 նիշից ներքև՝ բախվելով $63․55 դիմադրությանը, և դանդաղեցին $62․30 շուրջ: Օրվա արդյունքներով ակտիվը էժանացավ 2%-ով և կարճաժամկետ հեռանկարում վտանգի է ենթարկվում զարգացնել «արջային» ճշգրտում (bear correction):

Անցյալ շաբաթ Նահանգներում հորատման աշխատանքների ակտիվությունը կրկին բարձրացավ' հասնելով առավելագույն մեծությանը սեպտեմբերի վերջից: Դա առաջացրեց արդյունահանման և պաշարների աճեցման մտավախությունները, ինչը փոխանցվեց շուկայում շահույթի ֆիքսմանը:

Կրակի վրա յուղ լցրեցին Fitch գործակալության մեկնաբանությունները, որը 2018թ․-ի Brent-ի միջին տարեկան գնի կանխատեսումը թողեց $52.5 մակարդակի վրա մեկ բարելի դիմաց, ընդ որում հիշատակեց թերթաքարային արդյունահանման կարևոր դերի մասին երկարատև հեռանկարում, ինչը ուժեղացրեց խաղացողների մտավախությունները:

«Brent-ը վտանգում է զարգացնել «արջային» քայլ (bear move) $62 ուղղությամբ, բայց եթե նեգատիվը չափավոր է լինելու, ապա ակտիվը գնումների է սպասելու անկումների ժամանակ», - կարծում են փորձագետները:

Այլ լուրեր