RT. Էներգիայի վերաբաշխում. ինչու նավթի գները կհասնեն $100 մեկ բարելի համար 2040թ․-ից ոչ շուտ

05 Դեկտեմբեր, 2017

2025թ.-ին նավթի միջին տարեկան գինը կսահմանվի $83 մեկ բարելի համար և միայն 2040թ.-ին կհասնի $111․ Նման եզրահանգման են եկել Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) վերլուծաբանները World Energy Outlook 2017 տարեկան հաշվետվությունում: IEA-ն գների կանխատեսումը վատթարացրել է նախորդ տարվա համեմատ․ այդ ժամանակ փորձագետները ենթադրեցին, որ հումքի արժեքի միջին մակարդակը 2025թ․-ին մեկ բարելի համար կլինի $101 և $125՝ 2040թ․-ին:

IEA-ի մասնագետները նավթի գների կանխատեսման վատթարացման հիմնական պատճառը նշում են ԱՄՆ-ում թերթաքարային նավթի և գազի կոնդենսատի արդյունահանվող պաշարների մակարդակի ակնկալվող աճը 80 մլրդ բարելից մինչև 105 մլրդ: Միջազգային գործակալությունում չեն բացառում, որ տվյալ գնահատականը վերջնական չէ և կարող է կրկնապատկվել: Հաշվետվության տվյալների համաձայն ԱՄՆ-ում 2025թ․-ին նավթի արդյունահանման ծավալը կաճի մինչև 16․8 մլն բարել մեկ օրում: Այդ աճը կապահովվի թերթաքարային նավթի արտադրությամբ, որի օրական արդյունահանումը կկազմի 8.3 մլն բարել:

Համաձայն IEA-ի կանխատեսմանը 2025թ․-ին Սաուդյան Արաբիան կավելացնի արդյունահանումը մինչև 12․3 մլն բարել մեկ օրում: Արտադրության աճը տեղի կունենա նաև Իրաքում և Իրանում՝ համապատասխանաբար 0.5 մլն և 0.7 մլն բարել: Սակայն ՕՊԷԿ-ի երկրներում նավթի և գազի կոնդենսատի արդյունահանման ընդհանուր ցուցանիշը առաջիկա ութ տարիների ընթացքում գրեթե անփոփոխ կմնա և կարող է կազմել 39․8 մլն բարել մեկ օրում՝ 2016թ․-ի 39․6 մլն համեմատ:

Նախորդ կանխատեսման համեմատ IEA-ի փորձագետները նավթի կարտելի մեջ նվազեցրել են արդյունահանման գնահատականը 1․1 մլն բարելով: Ակնկալվում է, որ Ալժիրի, Վենեսուելայի, Անգոլայի և Նիգերիայի հաշվին կկրճատվի արտադրությունը 0․8 մլն բարելով:

Ռուսաստանում 2025թ.-ին, IEA-ի վերլուծաբանները կանխատեսում են նավթի արդյունահանման նվազում ներկայիս 11 մլն բարելից մեկ օրում մինչև 10․5 մլն։

«Նախկինում ըստ բոլոր կանխատեսումների ՕՊԷԿ-ն ուներ ամենապայծառ ապագան: Հաշվի առնելով ռեսուրսների առատությունը, ՕՊԵԿ-ի մասնաբաժինը կարող էր միայն աճել' համաշխարհային արդյունահանման 40%-ից մինչև 60%: Բայց հիմա արդեն նրանք չեն ապահովում համաշխարհային էներգետիկ հավասարակշռությունը։ ԱՄՆ-ում և Կանադայում պահպանվում է զգալի աճի ներուժը, Մեքսիկայում ավելանում է արտադրությունը և Բրազիլիայում կրկնապատկվում է արդյունահանումը», - կարծում են փորձագետները։

Այլ լուրեր