Խոշորագույն արևային էլեկտրակայանը Իրանում բաց է

02 Օգոստոս, 2017

Վերջերս բացված արևային էլեկտրակայանների համալիր «Mokran»-ը Իրանի ամբիցիաների վերջին ապացույցն է վերականգնվող էներգետիկայի ոլորտում։

Երկրի ամենախոշոր արևային էլեկտրակայանը կառուցվել է Կերմանի արևելյան շրջանում վեց ամսվա ընթացքում և ունի 20 մեգավատ հզորություն:

10 մեգավատ ֆոտովոլտայիկ տեղակայանքներից բաղկացած՝ այն ֆինանսավորվել է Durion AG շվեյցարական ընկերության կողմից 27 մլն դոլարով և վերահսկվում է Adore
գերմանական ընկերության կողմից:

Համալիրը կառուցվել է 76 912 արևային մարտկոցներից 44 հեկտար տարածության վրա, որոնցից յուրաքանչյուրն արտադրում է 260 վատտ:

Մի շարք երկրներ, այդ թվում Շվեյցարիան, Գերմանիան, Իսպանիան, Չինաստանը և Հարավային Կորեան, հետաքրքրված են ներդրումներ կատարել Իրանում
վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիտչիյան ասում է, որ մինչ օրս օտարերկրյա ներդրումներից ավելի քան 3,5 միլիարդ
ԱՄՆ դոլարի առաջարկներ են եղել, և դա առավել գրավիչ ոլորտն է միջուկային գործարքից հետո։

German Energy Watch Group-ի նախագահ Հանս-Յոզեֆ Ֆելը նշում է, որ «այժմ արևային և հողմային տեխնոլոգիաները շատ և շատ էժան են։ Ավելի էժան, քան գազից, նավթից, ածխից կամ միջուկից ստացվող էներգիան, մենք ապագայում կարող ենք ավանդական էներգետիկ համակարգերը ամբողջությամբ փոխարինել վերականգնվող»:

Mokran Solar Energy ընկերությունը նույնպես սկսել է 100 մեգավատ հզորությամբ արևային էլեկտրակայանի կառուցումը, որը կլինի ամենամեծը Մերձավոր Արևելքում:

Ունենալով ավելի քան 300 արևային օր և միջինը 2800 արևային ժամ՝ Իրանը համարվում է արևային էներգիայի արտադրության և օգտագործման լավագույն
երկրներից մեկը:

Կառավարության կողմից առաջարկված ներուժը և խթանները ընձեռել են լայն հնարավորություններ այս ոլորտում ներդրումներ կատարելու համար:

Իրանը պլանավորում էր վերականգնվող էներգիայի աղբյուրները օգտագործել երկու տասնամյակ առաջ, սակայն դրա առաջընթացը շատ թույլ էր: Իրանական էլեկտրակայանների 76 հազար մեգավատ հզորությունից միայն 12 հազար մեգավատն է վերականգնվող էներգիայի աղբյուրներից, որից մեծ մասը հիդրոէլեկտրաէներգիայինն է:

Այնուամենայնիվ, վերջերս ավելացել են արևային, հողմային, կենսազանգվածային, երկրաջերմային և փոքր հիդրոտուրբինները։

Այլ լուրեր