Լիթիումի պաշարների համար մրցավազքում, որը վճռորոշ մետաղ է էլեկտրական մեքենաների կուտակիչներ ստեղծելու համար, Միացյալ Նահանգները, հնարավոր է, պատահաբար բախվել է մինչ օրս աշխարհի ամենամեծ հանքավայրին:
Հրապարակված նոր ուսումնասիրության գնահատմամբ, Մակդերմիտ Կալդերան՝ հրաբխային խառնարանը Նևադայի և Օրեգոնայի սահմանին, պարունակում է լիթիումի 20-40 միլիոն տոննա պաշար:
Դատելով այս տվյալներից՝ խառնարանի պաշարները մթագնում են լիթիումի պարունակությունն անգամ Բոլիվիայի աղի ճահիճներում, որտեղ առկա է մոտ 23 միլիոն տոննա:
Աշխարհի ամենահարուստ լիթիումի պաշարներից մի քանիսը գտնվում են աղի ճահիճներում: Սակայն Մակդերմիտի խառնարանի լիթիումը, հատկապես նրա հարավային մասում՝ Նևադայում, ամփոփված է կավի մեջ:
Այս խառնարանը ձևավորվել է մոտավորապես 16,4 միլիոն տարի առաջ մագմայի հզոր ժայթքումից հետո, որը երկրի երես է դուրս բերել հսկայական քանակությամբ լիթիում և այլ մետաղներ: Ի վերջո, խառնարանում լիճ է գոյացել, ինչի արդյունքում ձևավորվել է լիթիումի հետ խառնված նստվածքի շերտ, որի խորությունն այսօր գերազանցում է 600 ֆուտը։
Պատկերը՝ Godofredo A. Vasquez/Houston Chron