Ռուսաստանում ստեղծվել է նյութ, որն անօդաչու թռչող սարքերն «անտեսանելի» կդարձնի

18 Սեպտեմբեր, 2023
Պատկերը՝ Bulkin Sergey/News.ru/Global Look Press

Ռուս մասնագետները նյութ են ստեղծել, որը կարող է անօդաչու թռչող սարքն անտեսանելի դարձնել ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի համար։ Բազմաֆունկցիոնալ կոմպոզիտային նյութի կառուցվածքում ինտեգրված են մետաղական տարրեր՝ անօդաչու սարքերի էլեկտրոնիկան էլեկտրամագնիսական ճառագայթումից պաշտպանելու համար: Այն թույլ է տալիս անօդաչուին մնալ ամուր և ածխածնային մանրաթելերի օգտագործման շնորհիվ թեթև։

Հեղինակները պնդում են, որ իրենց ստեղծած նյութը կարող է դառնալ համակարգի հիմքը, որը թույլ է տալիս «թաքցնել» անօդաչու թռչող սարքը ռադիոէլեկտրոնային ռադարներից՝ միաժամանակ պահպանելով օգտատիրոջ և մեքենայի միջև տվյալների փոխանակման հնարավորությունը՝ ֆոտոնային տվյալների փոխանցման տեխնոլոգիաների և հատուկ նյութերով անօդաչու սարքը պաշտպանելու միջոցով։ 

Բացի նոր կոմպոզիտից, համակարգը կներառի հատուկ սարքավորումներ, որոնք տվյալներ կփոխանցեն՝ օգտագործելով ֆոտոններ (լույս), այլ ոչ թե ռադիոալիքներ: Հեղինակները մտադիր են համակարգը ներդնել 2025 թվականին։

Աղբյուրը՝ ՏԱՍՍ

Պատկերը՝ Bulkin Sergey/News.ru/Global Look Press

Այլ լուրեր