Նոր նյութը ստեղծվել է բակտերիալ ցելյուլոզայից՝ օրգանական միացություն, որը ստացվում է բակտերիաների որոշ տեսակներից։
Գիտնականների խոսքով՝ նման պլաստիկն ունի զգալի ամրություն։ Ի տարբերություն ցելյուլոզի, որը ստացվում է բույսերից, բակտերիալ բիոպոլիմերը չի պահանջում ո՛չ ծառահատում, ո՛չ գյուղատնտեսական մշակաբույսերի կուլտիվացիա։
Հետազոտությունը ցույց է տվել, որ նոր բիոպլաստիկը կարող է ամբողջությամբ քայքայվել 1-2 ամսվա ընթացքում։
«Նյութն ամբողջությամբ ուտելի է, ինչն այն անվտանգ է դարձնում կրիաների և այլ ծովային կենդանիերի կողմից կիրառման համար», - պատմել են ուսումասիրության հեղինակները։
Աղբյուրը՝ New Atlas
Պատկերը՝ To Ngai