Ամփոփվեցին առաջին եռամսյակի արդյունքները

11 Մայիս, 2017

2017թ. առաջին եռամսյակում Հայաստանի ներքին շուկայում էլեկտրաէներգիայի սպառումը կազմել է 1 մլրդ. 555 մլն. կՎտ*ժ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճելով 13,5 տոկոսով:

Էլեկտրաէներգիայի ներքին սպառման 10,6 տոկոսն ապահովել են «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ արտադրող ձեռնարկությունները: Մասնավորապես, Հրազդանի ԶԷԿ-ից (I-IV էներգաբլոկները) օգտակար առաքումը կազմել է 150,6 մլն. կՎտ*ժ, ՁորաՀԷԿ-ից` 13,6 մլն. կՎտ*ժ, «Էրիկ» ՀԷԿ-ից`0,8 մլն. կՎտ*ժ և «Վահան» ՀԷԿ-ից` 0,2 մլն. կՎտ*ժ:

Այլ լուրեր