Միացյալ Նահանգներում թույլատրվել է ինքնակառավարվող ավտոմեքենաների արտադրությունը

04 Ապրիլ, 2022
Պատկերը՝ REUTERS/Stephen Lam

ԱՄՆ-ում հանվել է ինքնակառավարվող ավտոմեքենաների արտադրության և շահագործման արգելքը։ Մասնավորապես, չեղյալ է հայտարարվել այն պահանջը, որի համաձայն, ինքնակառավարվող տրանսպորտային միջոցները պետք է մարդկային վերահսկողության տակ գործեն։

Երկրի կարգավորող մարմինը հրապարակել է ավտոմատ կառավարմամբ ավտոմեքենաների արտադրության նոր կանոնները, որոնց համաձայն, արտադրողներին թույլատրվում է թողարկել «տրանսպորտային միջոց, որը չունի վարորդի համար նախատեսված նստատեղ, ղեկային անիվ և վերահսկողության այլ տարրեր», եթե ավտոմեքենան արդեն իսկ հագեցած է ավտոմատ կառավարման համակարգով։

Բացի այդ, ասվում է, որ ինքնակառավարվեղ մեքենայի մեջ երեխաները չպետք է այնպիսի տեղում նստեն, որն ավանդաբար համարվում է վարորդի համար նախատեսված նստատեղ։

Աղբյուրը՝ Reuters

Պատկերը՝ REUTERS/Stephen Lam

Այլ լուրեր