Անտառային հրդեհներն ավելի ու ավելի հաճախ են բռնկվում: Քաղաքային աղմուկի աղտոտումը գլոբալ սպառնալիք է դառնում բնակչության առողջության համար, իսկ ֆենոլոգիական անհամապատասխանությունները՝ բնական համակարգերում կյանքի ցիկլի փուլերի ժամկետների խախտումները, աղետալի բնապահպանական հետևանքներ են առաջացնում։
Բնապահպանական այս խնդիրները նկարագրված են ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) նոր զեկույցում:
«Քաղաքային աղմուկը, անտառային հրդեհներն ու ֆենոլոգիական տեղաշարժերը խնդիրներ են, որոնք ընդգծում են կլիմայի փոփոխության, մթնոլորտի աղտոտման և կենսաբազմազանության կորստի «եռաստիճան» ճգնաժամի լուծման հրատապ անհրաժեշտությունը», - նշվում է զեկույցում։
Ըստ զեկույցի՝ քաղաքներում աղմուկի աղտոտվածությունը բնակչության առողջության համար աճող վտանգ է ներկայացնում։
Ճանապարհային երթևեկության, երկաթուղիների կամ ժամանցի անցանկալի, երկարատև ու բարձր աղմուկը վնասում է մարդու առողջությանն ու ինքնազգացողությանը։ Սա ներառում է քրոնիկ գրգռում և քնի խանգարումներ, որոնք հանգեցնում են բազմաթիվ հիվանդությունների։
Զեկույցի հեղինակները կանխատեսում են նաև անտառային հրդեհների առումով վտանգավոր եղանակ։ 2002-2016 թթ. ընկած ժամանակահատվածում ամեն տարի միջին հաշվով այրվել է 423 միլիոն հեկտար երկրային մակերես՝ Եվրամիության չափի տարածք։
Կանխատեսվում է, որ անտառային վտանգավոր հրդեհները եղանակային պայմաններն ավելի հաճախակի եւ ինտենսիվ կդառնան, ինչպես նաև կտևեն ավելի երկար, այդ թվում՝ այն շրջաններում, որոնք նախկինում չեն տուժել հրդեհներից։
Կլիմայի փոփոխությունը խախտում է նաև բույսերի ու կենդանիների կյանքի ցիկլի կրկնվող փուլերի բնական ռիթմերը։
Ֆենոլոգիական տեղաշարժերը ավելի ու ավելի հաճախ խախտվում են կլիմայի փոփոխության պատճառով՝ բույսերը եւ կենդանիներին դուրս մղելով իրենց բնական ռիթմերով համաժամեցումից և հանգեցնելով անհամապատասխանությունների, օրինակ, երբ բույսերը փոխում են կյանքի ցիկլի փուլերը ավելի արագ, քան խոտաբույսերը։
Աղբյուրը՝ UN Environment Programme
Պատկերը՝ UNEP Frontiers’ report