Անցյալ տարվա դեկտեմբերին Ալյասկայում աննախադեպ շոգ եղանակ է արձանագրվել։ ԱՄՆ-ի ամենահյուսիսային նահանգում միջին օրական ջերմաստիճանը կազմել է մոտ 15,5℃։
Դեկտեմբերի 26-ին թերակղզու հարավում գտնվող Կադյակի օդերևութաբանական կայանում գրանցվել է 19,4°C, ինչը ջերմաստիճանային ռեկորդ է։ Դիտարկումների ողջ պատմության ընթացքում անսովոր բարձր ջերմաստիճան է գրանցվել նաևՈւնալասկա քաղաքում: Այնտեղ ջերմաստիճանը 13,3°C է եղել։ Միաժամանակ, սովորաբար չոր եղանակի փոխարեն թերակղզում անձրևի տեսքով տեղումներ են գրանցվել։
Nature Communications գիտական ամսագրու տպագրված հոդվածում գիտնականները եզրակացրել են, որ արդեն 2060-ականներին ձմռանըԱլյասկայում անձրևներն ավելի հաճախակի կլինեն, քան ձյունը:
Աղբյուրը՝ The New York Times
Լուսանկարը՝ Christopher Miller/The New York Times