Оվկիանոսի շրջանառության հիմնական համակարգերից մեկը սպառնալիքի տակ է

24 Հունվար, 2022

Գիտնականները մտահոգված են, որ կլիմայի փոփոխության հետևանքով համաշխարհային օվկիանոսի շրջանառական հիմնական համակարգերից մեկին (AMOC) գրեթե փլուզում է սպառնում:

Կարևորագույն շրջանառական համակարգի խափանումը կարող է ուժեղ ցրտեր առաջացնել Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայի որոշ մասերում, բարձրացնել ծովի մակարդակը Միացյալ Նահանգների արևելյան ափի երկայնքով եւ խաթարել սեզոնային մուսսոնները, որոնք ջուր են ապահովում աշխարհի մեծ մասի համար:

«Հավանականությունը, որ AMOC-ի կրիտիկական կետը մոտ է, պետք է բավական լինի մեզ հակաքայլեր ձեռնարկելու համար», – նախազգուշացնում է Մեյնութի համալսարանի կլիմատոլոգ Լևկե Ցեզարը:

Ավելի վաղ գիտնականները կարծում էին, որ AMOC-ն իրոք կթուլանա մեկ դարի ընթացքում, բայց չէին ենթադրում ամբողջական փլուզում հաջորդ 300 տարիներին, բացառությամբ բացարձակ վատթարագույն տաքացման սցենարների:

Նոր հետազոտության համաձայն, այս կրիտիկական շեմը «ամենայն հավանականությամբ, շատ ավելի մոտ է, քան մենք սպասում էինք»,- ասել է հետազոտության հեղինակ Նիկլաս Բորսը:

AMOC-ի դանդաղումը պաշտոնապես հաստատելու համար երկար տարիների մոնիտորինգ և տվյալների հավաքագրում կպահանջվի, սակայն, ըստ գիտնականների, այս ապացույցներին սպասելը կապված է վտանգի որոշակի աստիճանի հետ, ասում են գիտնականները: Բացի այդ, պոտենցիալ ազդեցություններն արդեն զգացվում են, օրինակ՝ Գրենլանդիայից հարավ ընկած օվկիանոսի «սառը կետը»:

Սարսափեցնողն այն է, որ, եթե համակարգն իսկապես փլուզվի, ապա դա անշրջելի կլինի երկրագնդի վրա կյանքի համար: «Սա այն իրադարձություններից մեկն է, որը չպետք է տեղի ունենա, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ջերմոցային գազերի արտանետումները հնարավորինս արագ նվազեցվեն»,- ասել է Բորսը:

Աղբյուրը՝ The Washington Post

Լուսանկարը՝ Salwan Georges/The Washington Post

Այլ լուրեր