Նորվեգական Equinor պետական նավթային ընկերությունը հայտարարել է Մեծ Բրիտանիայում ջրածնի արդյունաբերության ծավալը եռապատկելու մասին: Ծրագրի արդյունքում կկառուցվի «մաքուրվառելիքի» արտադրության աշխարհի խոշորագույն արդյունաբերական համալիրը։
Անգլիայի Քինգսթոն նահանգի Հալլ քաղաքի մոտակայքում կտեղակայվող գործարանը ոչ միայն ջրածին է արտադրելու, այլև օդից վնասակար ածխաթթու գազ կկլանի՝ օգտագործելով ածխածնի կլանման և պահեստավորման հատուկ տեխնոլոգիաներ:
Ընկերությունը նաև կսկսի կանաչ ջրածնի գազ մատակարարել Անգլիայի արևելքում գտնվող Լինքոլնշիր քաղաքում գտնվող Keadby բնական գազով աշխատող էլեկտրակայանին ՝ այն դարձնելով աշխարհում առաջին 100%-անոց«կանաչ» էներգետիկ հսկան:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը կանխատեսում է, որ ջրածնային վառելիքի արդյունաբերության խթանումը կնվազեցնի CO2-ի արտանետումները, քանի որ «մաքուր» վառելիքը փոխարինելու է հանածո վառելիքին գործարաններում, էլեկտրակայաններում և տրանսպորտում:
Այդուհանդերձ, որոշ բնապահպաններ թերահավատորեն են մոտենում CCS տեխնոլոգիաներին ՝ դրանց բարձր գնի պատճառով:
Միևնույն ժամանակ, Global CCS ինստիտուտի նոր զեկույցը վկայում է, որ կլիմայի գլոբալ նպատակներին հասնելու համար աշխարհում ածխածնի կլանման և պահեստավորման հզորությունները պետք է մեծացվեն շուրջ 100 անգամ` հաջորդ 30 տարիների ընթացքում ծախսելով ոչ պակաս տրիլիոն դոլար:
Աղբյուրը՝ The Guardian
Լուսանկարը՝ Ints Kalniņš/Reuters