ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

31 Դեկտեմբեր, 2021

Հարգելի՛ գործընկերներ,

Չնայած 2021 թվականին աշխարհը ցնցող բազմաթիվ մարտահրավերներին՝ մենք լցված ենք ապագայի հանդեպ մեծ լավատեսությամբ:

COVID -ի դեմ պայքարին ուղղված միջոցառումները, այդ թվում՝ լայնածավալ պատվաստումները, ապացուցեցին իրենց արդյունավետությունը: Բազմաթիվ ձեռնարկություններ վերադարձան իրենց բնականոն աշխատանքային ռեժիմին: Մենք հուսով ենք, որ 2022 թվականը վերջ կդնի այս համաճարակին:

Մենք նաև վստահ ենք, որ 2022 թվականը կլինի ավելի կայուն և բարեհաջող տարի: Տեխնոլոգիական ձեռքբերումներն ու զարգացումները, ինչպես նաև համաշխարհային տնտեսության աստիճանական վերականգնումը կհանգեցնի դրական փոփոխությունների նաև մեր կյանքում: 

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Այլ լուրեր