Լուսանկարը՝ Smithsonian Magazine
2021 թվականը Երկրի բնակիչների համար բազմաթիվ հետաքրքիր աստղագիտական անակնկալներ է պատրաստել: Մեզ, մասնավորապես, սպասվում են լուսնային եւ արեգակնային խավարումներ, երկնաքարային հոսք, Յուպիտերի արբանյակների շուրջպար ու «մոլորակների առճակատում»։
Այս տարի մենք կտեսնենք երկու արեգակնային ու երկու լուսնային խավարում: Առաջին խավարումը տեղի կունենա մայիսի 26-ին, այդ օրը Երկրի ստվերը կծածկի Լուսինը: Մասնակի լուսնային խավարմանը կարող են հետևել Ռուսաստանի արևելյան շրջանների բնակիչները, իսկ երևույթն ամբողջությամբ կարող են տեսնել Ավստրալիայի բնակիչները:
Երկրորդ լուսնային խավարումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին. այս անգամ այն կարելի է ամբողջությամբ տեսնել Ռուսաստանից, մասնավորապես, Կամչատկայից և Չուկոտկայից:
Հենց այդտեղից, ի դեպ, կերևա օղակաձև արեգակնային խավարումը հունիսի 10-ին: «Ռոսկոսմոս»-ի տվյալներով՝ օղակաձև արեգակնային խավարումը տեսանելի կլինի Ռուսաստանում վերջին կես դարվա ընթացքում առաջին անգամ:
Ինչ վերաբերում է երկնաքարային հոսքին, ապա այս տարի դրանք յոթը կլինեն: Առաջիկա երկնաքարային հոսքը տեղի կունենա ապրիլի կեսերին. դրանք Լիրիդներն են: Ամենավառ հոսքերը Ակվարիդներն են, Դրակոնիդները, Պերսեիդները և Գեմինիդները։
2021 թվականին ամենավառ երկնաքարը Վեստան է: Մարտի 4-ին, երբ Վեստան կմտնի Առյուծի համաստեղություն, դրա փայլը կկազմի 5,8 աստղային մեծություն:
Աղբյուրը՝ Smithsonian Magazine/Planet Today