Հարավկորեական զուգարանը արտաթորանքը վերածում է էներգիայի և թվային արժույթի

11 Հոկտեմբեր, 2021
Չո Չժե Վոնը/Լուսանկարը՝ Reuters

Հարավկորեական Ուլսանի գիտության և տեխնիկայի ազգային ինստիտուտի քաղաքային և բնապահպանական ճարտարագիտության պրոֆեսոր Չո Չժե Վոնը ստեղծել է էկոլոգիապես մաքուր զուգարանակոնք, որի հետ կապված լաբորատորիան արտաթորանքն օգտագործում է բիոգազ արտադրելու համար:

BeeVi զուգարանակոնքն օգտագործում է վակուումային պոմպ՝ կղանքը ստորգետնյա բաք տեղափոխելու համար: Այնտեղ միկրոօրգանիզմները թափոնները վերածում են մեթանի, որով գործի են դրվում գազի վառարանն ու կաթսան:

Ըստ բնապահպան-ճարտարագետի՝ միջին վիճակագրական մարդն օրական արտազատում է մոտ 500 գրամ կղանք, որը կարող է վերածվել 50 լիտր մեթանի։ Վերջինս, իր հերթին, կարող է գեներացնել 0,5 կՎտ էլեկտրաէներգիա կամ օգտագործվել մոտավորապես 1,2 կմ մեքենա վարելու համար:

Չոն ստեղծել է նաև վիրտուալ արժույթ, որը կոչվում է Ggool: Էկոլոգիապես մաքուր զուգարան օգտագործող յուրաքանչյուր ոք օրական վաստակում է 10 Ggool:

Ուսանողները կարող են արժույթն օգտագործել համալսարանական համալիրում ապրանքներ գնելու համար` սկսած թարմ սուրճից մինչև արագ եփվող լապշա, մրգեր ու գրքեր: Նրանք կարող են խանութից վերցնել իրենց ուզած իրերը և սքանավորել QR կոդը՝ Ggool-ով վճարելու համար:

«Նախկինում ես կարծում էի, որ կղանքը կեղտ է, բայց հիմա դա գանձ է ինձ համար», –ասել է ասպիրանտ Հո Հուեյցզինը, – ես անգամ ուտելիս խոսում եմ կղանքի մասին, որի շնորհիվ կարող եմ գնել ցանկացած գիրք»:

Աղբյուրը՝ New York Post

Այլ լուրեր