Շուրջ մեկ միլիարդ միդիա, փափկամարմին, խխունջ և այլ ծովաբնակ կենդանիներ սատկել են արտասովոր շոգի պատճառով Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արևմուտքւոմ:
Ըստ էկոկենսաբան Էմիլի Քերինգթոնի՝ միդիաների և մյուս երկփեղկ փափկամարմինների վախճանը կարող է քայքայել ողջ էկոհամակարգը: Փափկամարմինները կարևոր խնդիր են լուծում՝ զտելով մեծ ծավալով ջուր և բացառիկ դեր ունեն սննդային շղթայում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կանադայի որոշ շրջաններում ջերմաստիճանը հասել է +49,6-ի՝ ըստ Ցելսիուսի: Բրիտանական Կոլումբիան հայտնել էր, որ առնվազն 719 մարդ է զոհվել, ինչը երեք անգամ ավելին է, քան սովորաբար գրանցվում է նահանգում յոթ օրվա կտրվածքով:
Աղբյուրը՝ Newsweek