Անտարկտիդայից պոկվել է աշխարհի ամենամեծ սառցաբեկորը

12 Հուլիս, 2021
ESA/Earth Observation

А-76 սառցաբեկորը, որը համարվում է ամենամեծն աշխարհում, պոկվել է Անտարկտիդայից։

Հայտնի է, որ հսկայական այսբերգի երկարությունը կազմում է 170 կմ, լայնությունը՝ 25 կմ, մակերեսը՝ 4320 քառակուսի կիլոմետր։ Իր չափերով այն համադրելի է իսպանական Մայորկա կղզու մակերևույթի մակերեսի հետ։

Սառցաբեկորը պոկվել է Ֆալխներ-Ռոննի շելֆային սառցադաշտի արևմտյան մասից, որը գտնվում է Վեդելի ծովում։

Անտարկտիդայում սառույցը «տաքանում է» ավելի արագ, քան մոլորակի մնացած մասերում՝ առաջացնելով ձյան և սառույցի ծածկույթներ, ինչպես նաև սառցադաշտերի նահանջ, հատկապես Վեդելի ծովի շրջակայքում:

Երբ սառցադաշտերը նահանջում են, սառցաբեկորները կտրվում են և սկսում են ազատորեն լողալ համաշխարհային օվկիանոսում մինչև մասերի բաժանվեն ու հալչեն։

Անցյալ տարի հոսանքները Անտարկտիդայից մինչև Հարավային Ջորջիա կղզու ափերը քշեցին A-68A սառցաբեկորը, որն այդ ժամանակ համարվում էր խոշորագույնն աշխարհում։

Գիտնականները վախենում էին, որ սառցաբեկորն իր ճանապարհին կբախվի ծովային առյուծների ու պինգվինների բազմացման տարածք համարվող կղզուն, բայց արդյունքում այն բաժանվեց մասերի և հալվեց:

Աղբյուրը՝ Bloomberg

Այլ լուրեր