Ի՞նչ տեղի կունենա, եթե աշխարհի ողջ սառույցը հալվի մեկ գիշերվա ընթացքում

31 Մայիս, 2021

Լուսանկարը՝ nationalgeographic.com

Գլոբալ տաքացումն արդեն վճռականորեն մտել է իր իրավունքների մեջ, ուստի Երկրի սառցադաշտերն ամեն տարի ավելի ու ավելի ինտենսիվ են հալվում: Սառցադաշտերի հալվելը մի գործընթաց է, որը կտևի հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր տարիներ, բայց ի՞նչ կլինի, եթե մոլորակի ողջ սառույցը մեկ գիշերվա ընթացքում անհետանա՝ վերածվելով հեղուկ ջրի:

Կարճ ասած՝ այս դեպքում տեղի կունենա մոլորակային մասշտաբի աղետ, որը կանդրադառնա Երկրի բացարձակապես բոլոր էկոհամակարգերի վրա: Եթե սառցադաշտերը կտրուկ հալվեն, Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա 60-70 մետրով, ինչի արդյունքում հսկայական քանակությամբ ափամերձ քաղաքներ ջրի տակ կհայտնվեն: Աշխարհի քաղաքային բնակչության շուրջ 40%-ը կմնա անօթևան:

Տասնյակ մետրերով բարձրացած օվկիանոսը կհորդա մայրցամաքների խորքերը՝ ոչնչացնելով քաղցրահամ ջրամբարները: Օվկիանոսի սովորական հոսանքները կվերանան, ինչի արդյունքում Երկրի կլիման կփոխվի: Վերջինն, ի դեպ, կփոխվի ոչ միայն խաթարված հոսանքների, այլև հավերժական ցրտահարության պատճառով, որը «կազատի» ահռելի քանակությամբ մեթան արտազատող օրգանական նյութեր։

Երկրագնդի ջերմաստիճանը կբարձրանա այնքան, որ մոլորակի վրա մնացած ցամաքը կվերածվի անապատի: Մթնոլորտում մեծ քանակությամբ ջրային գոլորշիով հրահրված վիթխարի փոթորիկները պարբերաբար կսուրան Երկրի վրայով...

Ընդհանրապես, կարելի է միայն ուրախանալ, որ մեկ գիշերվա ընթացքում Երկրի սառցադաշտերի հալվելն, այնուամենայնիվ, ֆանտաստիկայի ժանրից է:

Աղբյուրը՝ National Geographic/News.am


Այլ լուրեր