Լուսանկարը՝ Reuters
Վերականգնվող աղբյուրներից ստացվող էներգիայի մասնաբաժինը Եվրոպայում էլեկտրաէներգիայի արտադրության մեջ 2020 թվականին պատմության մեջ առաջին անգամ գերազանցեց հանածո վառելիքից ստացվող էներգիայի ծավալը. անցյալ տարի ամբողջ էլեկտրաէներգիայի 38% -ը ստացվել է վերականգնվող աղբյուրներից, 37% -ը հանածո վառելիքից:
Վերջինս պայմանավորված է հողմային և արևային էներգիայի տեսակարար կշռի աճով, ինչը 2015 թվականից ի վեր գրեթե կրկնապատկվել է: Մինչև 2020 թվականը ԵՄ-ում էլեկտրաէներգիայի մեկ հինգերորդ մասն էր արտադրվում հողմային և արևային էլեկտրակայաններում: հատկանշական է, որ ածխային վառելիքով աշխատող ջերմային կայաններում էներգիայի արտադրությունը նախորդ տարի 20% -ով նվազել է։
Եվրոպայում հույս ունեն արդեն 2030 թվականին հողմային ու արևային էներգիայով փոխարինել միայն ածուխով, այլ նաև բնական գազով ու միջուկային վառելիքով աշխատող ջերմային կայանների արտադրանքը, ինչպես նաև բավարարել էլեկտրական տրանսպորտային միջոցների, ջերմային պոմպերի և էլեկտրոլիզատորների հարաճուն պահանջարկը:
Հաղորդվում է, որ սպառման կառուցվածքում հողմային ու արևային էներգիայի ամենաբարձր մասնաբաժինը գրանցվել է Դանիայում է (61%), Իռլանդիայում (35%), Գերմանիայում (33%) և Իսպանիայում (29%):
COVID-19 կորոնավիրուսային համաճարակը հանգեցրել է էլեկտրաէներգիայի պահանջարկի նվազմանը ամբողջ աշխարհում: Եվրամիությունում էլեկտրաէներգիայի սպառումը 2020-ին նվազել է 4% -ով: Այնուամենայնիվ, նշվում է, որ համաճարակը չի ազդել վերականգնվող էներգետիկայի զարգացման տեմպերի վրա:
Հողմային էներգիայի արտադրության բնագավառում Եվրոպան աշխարհի առաջատարն է: Անցյալ տարի էլեկտրաէներգիայի ընդհանուր սպառման 11,6% -ը ԵՄ-ում բավարարում էին հողմաէլեկտրակայանները (որոշ օրերի դրանք ծածկում էին առանձին անդամ պետությունների կարիքների ավելի քան 100% -ը):
2021 թվականի հունվարի 24-ի դրությամբ Իսպանիայում հողմային էներգիայի մասնաբաժինը էլեկտրաէներգիայի արտադրության կեսից ավելին էր (54,8%): Հաջորդում են Պորտուգալիան և Հունաստանը (համապատասխանաբար 46,4% և 36,7%):
ԵՄ ղեկավարները համաձայնության են եկել 2030 թվականին ջերմոցային գազերի արտանետումները 1990 թվականի մակարդակից մինչև 55% -ով կրճատելու վերաբերյալ: Վերջին տարիներին Միացյալ Նահանգները ևս հետևողական քայլեր է իրականացնում էներգիայի արտադրության մեջ ածուխի մասնաբաժնի աստիճանական նվազեցման «կանաչ տեխնոլոգիաների» ներդրման ուղղությամբ։
Источник: CNN/Interfax