Գերմանիայի իշխանությունները հավանություն տվեցին «Հյուսիսային հոսք-2» նախագծին

15 Հունվար, 2021

rusdialog.ru

Գերմանիայի իշխանությունները թույլատրեցին շարունակել «Հյուսիսային հոսք 2» գազամուղի ստորջրյա հատվածի շինարարությունը երկրի ազգային ջրերում։

«Հյուսիսային հոսք 2» նախագծի ներկայացուցիչները հաստատել են, որ Դանիայի կառավարությունը ևս արտոնել է խողովակների տեղադրումը: Այնուամենայնիվ, իրավիճակը վերջնականապես կպարզվի հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին:

2019-ի դեկտեմբերի վերջին «Հյուսիսային հոսք 2» նախագիծը սառեցվեց ԱՄՆ պատժամիջոցների պատճառով: Մեկ տարի անց Գերմանիայի ազգային ջրային վերսկսվեցին խողովակների տեղադրման աշխատանքները և 2020 թվականի ընթացքում կառուցվեց 2,6 կմ խողովակաշար:

Աղբյուրը՝ Reuters/DW

Այլ լուրեր