Հարավային Կորեայի Չհանվոն քաղաքում սկսել են ջրածնային վառելիքով աշխատող աշխարհում առաջին աղբատար մեքենայի փորձարկումները։
5 տոննա բեռնատարողությամբ մեքենան մշակվում է 2017 թվականից յոթ պետական և մասնավոր ձեռնարկությունների, այդ թվում՝ Hyundai Motors ընկերության մասնակցությամբ: Նախագծի արժեքը կազմել է 9,2 մլն դոլար:
Ջրածնային վառելիքի կիրառումը թույլ է տալիս ամբողջությամբ վերացնել վտանգավոր գազերի արտանետումներն ու նվազեցնել մեքենայի աշխատանքի ժամանակ աղմուկը: Մեկ լիցքավորմամբ մեքենան անցնում է 350 կմ ճանապարհ:
Աղբյուրը՝ Yonhap News Agency