NEC-ը լքում է կուտակիչների տեղադրման բիզնեսը

03 Հուլիս, 2020

NEC Energy Solutions supplied the 20-megawatt Carnegie Road battery, Ørsted's first foray into large-scale grid storage. (Photo credit: Ørsted)

Ինչպես հայտնում է Բլումբերգը, ցանցային մարտկոցներ տեղադրող NEC Energy Solutions դադարեցնում է իր գործունեությունը:

Ընկերությունն արտադրել է և ամբողջ աշխարհով մեկ տարբեր նախագծերի համար տեղադրել հարյուրավոր մեգավատտ ծավալով մարտկոցային համակարգեր: Սակայն ընկերության սեփականատեր հանդիսացող ճապոնական NEC Corp.-ը հայտնել է Բլումբերգի գործակալությանը, որ դուստր ընկերությունն իր հիմնադրման օրվանից՝ 2014թ.-ից հետո առաջին անգամ կորցրել է գումարները, երբ  NEC վճարել է 100 միլիոն դոլար սնանկ ճանաչված A123-ի ցանցային կուտակիչների համար:

Գործունեության ամբողջական դադարեցումը կտևի տասը տարի. համաձայն ներկայացված հաշվետվության NEC ES ավարտին կհասցնի ընթացքի մեջ գտնվող նախագծերը և մինչև 2030 թվականի մարտ ամիսը կշարունակի կատարել շահագործման և տեխնիկական սպասարկման հետ կապված իր պարտավորությունները:

Հաղորդակցության և տեխնոլոգիաների ոլորտի հսկա NEC-ի կարծիքով դուստր ընկերության վաճառքի գործարքի կասեցման պատճառ հանդիսացան էներգիայի պահպանման շուկայական պայմանները և կորոնավիրուսի համաճարակը: Այս մեղադրանքն առաջինն է, որը վկայում է այն մասին, որ կորոնավիրուսի ճգնաժամի պատճառով տուժել է նաև  էներգիայի պահպանման ոլորտը: Ի տարբերություն էներգետիկ ոլորտի մյուս մասնակիցների՝ «կուտակող» ընկերությունները մինչ այս մեծ վնասներ չէին կրել համաճարակի հետևանքով:

«NEC-ը հսկայական կորպորացիա է, և շատ հավանական է, որ նրանք հույս ունեին, որ Energy Solutions բիզնեսը ավելի շահավետ կլինի, քան ստացվեց», - ասել է Wood Mackenzie-ի էներգիայի պահպանման հարցերով ավագ վերլուծաբան Բրետ Սայմոնը: «NEC-ն ուներ որակյալ արտադրանք, որն ավելի թանկ էր, քան մրցակիցների ունեցածը, և իմ կարծիքով այդ էր պատճառը, որ նրանց առավել դժվար էր տրվում գործարքների կնքումը»:

NEC-ի բիզնեսից դուրս գալը տեղի է ունենում այն պահին, երբ ցանցային կուտակիչները վերջնականապես դուրս են բերվում նոր մակարդակ, Wood Mackenzie կանխատեսում է, որ ԱՄՆ շուկան կկրկնապատկվի այս տարի, իսկ 2021 թվականին՝ կեռապատկվի:

Աղբյուրը՝ greentechmedia.com

Այլ լուրեր