Էներգոհամակարգի կուտակիչների մարտկոցների քիմիական բաղադրության գնահատումը

13 Մայիս, 2020

With lithium-ion the most popular choice for grid-scale energy storage at present, a new ranking claims to have identified a more appropriate technology. ImageNGEN

Չինաստանում հետազոտողները գնահատել են առավել հաճախ օգտագործվող մարտկոցների քիմիական բաղադրությունը էլեկտրաէներգիայի կուտակման համար կարևոր պարամետրերի համապատասխանության առումով:

Խումբը ուսումնասիրել է կապարաթթվային, լիթիումի-իոնային, ցինկաօդային, նիկելային (մետաղական) ջրածնային և նատրիումի ծծմբային մարտկոցները՝ հետադարձ-համընթաց շարժման արդյունավետության,  տեսակարար էներգիայի և հզորության, աշխատանքային լարման, պիտանելիության ժամկետի, լիցքաթափման, արժեքի, շրջակա միջավայրի վրա ազդեցության և անվտանգության տեսանկյուններից նրանց հատկանիշները գնահատելու համար:

Խմբում առաջատարն են օդացինկային մարտկոցները: Վերջիններս բարձր գնահատական են ստացել նաև արժեքի, անվտանգության և բնապահպանական ցուցանիշների համար:

Լիթիումի-իոնային մարտկոցները զբաղեցրել են երկրորդ տեղը էներգոհամակարգի կուտակիչների վարկանշային աղյուսակում:

Միաժամանակ, ավանդական կապարաթթվային մարտկոցները օժտված են մի ամբողջ շարք հեռանկարային հատկանիշներով, որոնց խումբը գնահատել է երկարակեցության և էներգաարդյունավետության տեսանկյունից: 

Աղբյուրը՝ pv-magazine.com

Այլ լուրեր