Նախարարություն. Հայաստանում սահմանվել է մինչև 1 ՄՎտ հզորությամբ արևային կայանների համար սակագները

07 Դեկտեմբեր, 2016

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հրապարակել է սակագները մինչև 1 ՄՎտ հզորությամբ արևային կայանների համար: Այս որոշումը չի վերաբերվում մինչև 150 կՎտ հզորությամբ ինքնավար արևային կայաններին, հայտարարել է դեկտեմբերի 5-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

Նրա խոսքով, այն որևէ կերպ չի առնչվում սեփական կարիքների բավարարման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից տեղադրվող մինչև 150 կՎտ հզորությամբ ինքնավար կայաններին, քանի որ վերջիներիս սակագինը կարգավորված է «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքով։ Ըստ այդմ, սեփական կարիքները բավարարելուց հետո, ավելցուկային էլեկտրաէներգիան բաշխիչ ցանցերին վաճառելիս ինքնավոր արտադրողները ստանում են փոխհատուցում` գործող սակագնի 50 տոկոսի չափով։

Ինչպես հայտարարել է Հայկ Հարությունյանը, նոյեմբերի 16-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած սակագինը 1 մեգավատանոց արևային կայանների համար կազմում է 42,645 դրամ, առանց ԱԱՀ։ Նույնը գործում է հողմային կայաններում արտադրվող էլեկտրաէներգիայի դեպքում։ Բացի այդ,  պետությունը 20 տարի ժամկետով երաշխավորում է դրանց կողմից արտադրված էլեկտրաէներգիայի գնումը։ «Ի տարբերություն ինքնավար կայանների, մինչև 1 մեգավատանոց կայանների գործունեությունը ենթակա է լիցենզավորման»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ, ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում Հայկ Հարույթունյանը հայտարարել էր, որ նախագծի իրականացումը պետք է ունենա լայն աշխարհագրություն` արտադրությունը և սպառումը հավասարակշռելու, ինչպես նաև ցանցի վրա փոփոխական հոսանքի բացասական ազդեցությունը նվազեցնելու համար: Ոլորտի զարգացումով կվերանայվեն նաև սակագները նոր կայանների համար: Հաջորդ փուլը խոշոր արևային էլեկտրակայանի կառուցումն է: Այդ գործընթանցն սկսվել է 2014 թվականին, բայց ակտիվ փուլի մեջ է մտել միայն այսօր: Այլընտրանքային էներգետիկայի զարգացման կլիմայական ներդրումային հիմնադրամը Հայաստանին տրամադրել է 28 մլն.դոլար, որից 2 մլն.դոլարը կլինի դրամաշնորհի, իսկ 26 մլն.դոլարը` վարկի տեսքով: Վարկի պայմանները շատ ձեռնտու են – տարեկան 0.25%, 40 տարի մարման ժամկետով և առաջին 20 տարիների համար արտոնյալ ժամանակահատվածով: Դրամաշնորհային միջոցներով կկատարվեն տեղի հետազոտման աշխատանքները, ինչպես նաև նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորման մշակումը, որը նախատեսվում է 100-120 մեգավատ հզորությամբ կայանի համար: Դաշտ է պատրաստվում ներդրողների համար`շրջակա միջավայրի վրա ազդեցության տեսանկյունից, ինչպես նաև պատրաստվում են օրենսդրական և նորմատիվային ակտեր: Ներկայումս կան 6 նախագծեր, որոնք կհանվեն մրցույթի: Կհաղթի նա, ով կառաջարկի նվազագույն սակագին: Մրցույթի հաղթողի հետ կստորագրվի ենթավարկային պայմանագիր: Մրցույթի հաղթողը պետք է սպասարկի վարկը: Մրցույթը կհայտարարվի հաջորդ տարվա սկզբին:

Այլ լուրեր