Վիետնամը հայտարարություն է տարածել տանիքային ֆոտոէլեկտրական համակարգերի 20-ամյա սակագնի անփոփոխ մնալու վերաբերյալ

18 Մարտ, 2020

Image: skeeze, pixabay

Վիետնամի կառավարության կարծիքով արտոնյալ սակագինը հանդիսանում է այն գրավականը, որը մինչև 2021թ. կապահովի տանիքային սեգմենտի զարգացման բարձր մակարդակը:
Վիետնամի պետական կոմունալ օպերատորը հաստատել է, որ մինչև 100 կՎտ հզորություն ունեցող ֆոտոէլեկտրական սարքավորումների համար մինչև 2021թ. կպահպանվի 20-ամյա արտոնյալ սակագինը՝ 0,0935 ԱՄՆ դոլար 1կՎտ/ժ համար:
Ներկայիս սակագինը անփոփոխ թողնելու որոշումը առաջարկվել է երկրի Արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից, որը հայտարարել է, որ ծայրաստիճան կարևոր է պահպանել արևային էներգիայի օգտագործման բարձր մակարդակը բնակելի և հասարակական հատվածում: Մինչ այս որոշումը առաջարկվել էր ավելի ցածր սակագին՝ 0,0838 ԱՄՆ դոլար 1կՎտ/ժ համար:
Կառավարությունը խնդրել է նաև էներգետիկ ընկերությանը գործող կանոններին համապատասխան և առանց ցանցի համար էներգետիկ համակարգի սահմանափակումներ ստեղծելու իր վրա վերցնել նոր տանիքային ֆոտոէլեկտրական համակարգերի միացման պատասխանատվությունը:
Հարավարևելյան Ասիայի երկիրը ցանկանում է իր ազգային էներգետիկ բալանսում հաջորդ տարի ավելացնել վերականգնվող էներգիայի աղբյուրների բաժինը մինչև 7% և մինչև 10% ՝ 2030 թվականին՝ ի համեմատ անցյալ տարվա ցուցանիշի՝ մոտ 4%: 

Աղբյուրը՝ pv-magazine.com

Այլ լուրեր