Գերմանիայի հակամիջուկային նախաձեռնության անսպասելի հետևանքները

05 Մարտ, 2020

Nuclear plant Germany

Գերմանիան, որն իր էլեկտրաէներգիայի գրեթե կեսը ստանում է վերականգնվող աղբյուրներից, նախատեսում է փակել իր բոլոր ատոմակայանները մինչև 2022 թվականը: Մինչդեռ նրա ածխային կայանները աշխատելու են մինչև 2038 թվականը: Համաձայն ամերիկյան ոչ առևտրային կազմակերպության՝ Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի (NBER) կատարած հետազոտությունների, Գերմանիան շատ թանկ գին կվճարի ատոմային էներգիայից հրաժարվելու դեպքում՝ վտանգի տակ դնելով մարդկանց կյանքերը:

Ատոմակայանների փակումը, բնականաբար, պահանջում է այդ հզորությունների փոխարինում մեկ այլով: Այդ իսկ պատճառով, չնայած արևային և հողմային էներգիայի ոլորտում ունեցած իր առաջատարի հեղինակությանը՝ Գերմանիան ստիպված եղավ մեծացնել բնական գազի արդյունահանման ծավալները, և որ ոչ պակաս կարևոր է, ածխի արդյունահանման ծավալները: 2019թ. կեսերին Գերմանիայի էներգետիկ բալանսի 30 տոկոսը բաժին էր ընկնում ածխին, 13,1 տոկոսը՝ ատոմային վառելիքին և 9,3 տոկոսը՝ գազին:

Համաձայն NBER հետազոտությունների հեղինակների կողմից կատարված հաշվարկների արտադրության դադարեցման հետևանքով սոցիալական ծախսերը գերմանական արտադրողների և սպառողների համար կազմում եմ տարեկան 12 միլիարդ դոլար: Այս գումարի ավելի քան 70%-ը կապված է տեղի օդի աղտոտվածության հետևանքով մահացության բարձր ռիսկի հետ:

Իսկ ինչու՞ վերականգնվող աղբյուրները չեն կարող լրացնել այդ բացը: Փորձագետները գալիս են այն եզրահանգման, որ եթե այլ ցածր ածխածնային աղբյուրները՝ արևային և հողմային ֆոտոէլեկտրիկ համակարգերը, լրացնեն միջուկային էներգիայի բացը, դրանց տեղակայումը կարագանա աննախադեպ տեմպերով: Վերջին 20 տարիների ընթացքում զարգացած տնտեսություն ունեցող երկրներում արևային և հողմային էներգիայի հզորությունները ավելացել են մոտ 580 ԳՎտ: Սակայն հաջորդ 20 տարիների ընթացքում կպահանջվի 5 անգամով ավելացնել այս ցուցանիշը: Իսկ վերականգնվող էներգիայի արտադրության այսպիսի կտրուկ ավելացումը իր հերթին կստեղծի լուրջ խնդիրներ ավելի ընդարձակ էներգետիկական համակարգում նոր աղբյուրների ներդրման համար:

Միևնույն ժամանակ մեծամասնության կարծիքով ատոմակայանների շահագործման հետ կապված խնդիրը կայանում է նրանում, որ չնայած շատ քիչ է ռեակտորի հալման հավանականությունը՝ նման բան տեղի ունենալու դեպքում հետևանքները շատ ավելի աղետալի կլինեն, քան անջատումը, օրինակ, արևային էներգիայի արտադրության անկման պատճառով:

Չկա գեթ մեկ եղանակ միջուկային ռեակտորի հալման ռիսկը բացարձակապես բացառելու համար: Ռեակտոր արտադրող ընկերությունները մշտապես կատարելագործում են իրենց տեխնոլոգիաները, բարելավում անվտանգության ֆունկցիաները և ռիսկը հասցնում են նվազագույնի, սակայն ռիսկը մնում է, որն էլ թույլ է տալիս բարձրաստիճան քաղաքական գործիչներին ընդունել կարևորագույն և իրատեսական որոշումներ, որոնք համաձայն NBER հետազոտությունների կարող են իրականում փրկել մարդկանց կյանքերը:

Աղբյուրը՝  Oilprice.com

Այլ լուրեր