Նախաստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Իրանի հետ գազի առք ու վաճառքի, տարանցման վերաբերյալ

29 Նոյեմբեր, 2016

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պատվիրակության Իրան կատարած այցի  շրջանակներում նախաստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ գազի առք ու վաճառքի և տարանցման վերաբերյալ։ Հուշագիրը նախաստորագրվել է Իրանի գազիարտահանման ազգային ընկերության և «Էներգաիմպեքս» ՓԲԸ միջև։ Փաստաթուղթը առաջիկայում սահմանված կարգով կներկայացվի ստորագրման։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մի շարքհանդիպումներ է ունեցել էներգետիկ ոլորտի պատասխանատուների հետ։ Հանդիպման ընթացքում ԻԻՀ  նավթի նախարարի տեղակալ, գազի ազգայինընկերության տնօրեն Հ. Արաղի և Իրանի գազի արտահանման ազգային ընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար Ա. Ամիրանիի հետ քննարկվելեն գազի բնագավառում երկու երկրների գործակցության ներկա վիճակը և տարածաշրջանային համագործակցության ընդլայնման, մասնավորապեսՀայաստանի տարածքով դեպի երրորդ երկրներ գազի տարանցման հեռանկարները։

Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև ԻԻՀ  էներգետիկայի նախարարի տեղակալ Հ. Ֆալահաթիանի և նախարարի խորհրդական Հ. Հայերիի հետ։ Քննարկվել են  էլեկտրահաղորդման գծերի փոխհոսքերի ավելացման, ինչպես նաև սպասվող նոր ենթակառուցվածքների գործարկումից հետո Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ հարցերը։

ՀՀ պատվիրակությունն այցելել է իրանական «Մափնա» ընկերություն, որը մտադիր է ներդրումներ իրականացնել Հայաստանում՝ հողմային կայաններիկառուցման բնագավառում։ Նախնական փուլում քննարկվում է 50 մեգավատ ընդհանուր հզորությամբ կայանների կառուցումը։

Պատվիրակությունն այցելել է նաև Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ էլեկտրագծի կառուցման գլխավոր կապալառու «Սանիր» ընկերություն։ Ինչպես հայտնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, քննարկվել են բարձրավոլտ գծի կառուցման հետ կապվածհարցեր։

Այլ լուրեր