Անցնող 2019 թվականին Google որոնողական համակարգում ամենաշատ որոնվողը «կլիմայի փոփոխություն» բառակապակցությունն էր։ Սա նշանակում է, որ մարդկությունն, ի վերջո, սկսում է գիտակցել Երկիր մոլորակին սպառնացող արհավիրքը։
Գլոբալ տաքացումն ու կլիմայի փոփոխությունները իրական մարտահրավեր են դարձել մարդկության համար։ Գիտնականները զգուշացնում են՝ եթե այսօր չձեռնարկվեն համապատասխան միջոցներ, ապա վաղն արդեն ուշ կլինի։
Ականջալուր բնապահպանների հնչեցրած ահազանգին՝ մեր ընկերությունն իր ստեղծման առաջին իսկ օրվանից որդեգրել է զարգացման «կանաչ ռազմավարություն»։ Մենք կառուցեցինք արդյունաբերական նշանակության Հայաստանում առաջին արևակայանը, մշակեցինք ու հետևողականորեն իրականացնում ենք հիդրոարդյունաբերության արդիականացման համալիր ծրագիր։
2020-ին մենք շարունակելու ենք մթնոլորտի աղտոտման նվազեցմանն ուղղված մեր համեստ ջանքերը։ Կյանքի կկոչվեն նոր «կանաչ» նախագծեր, կիրականացվեն նոր ներդրումային ծրագրեր, որոնք կնպաստեն մեր երկրի ու տնտեսության զարգացմանը։
Թող 2020 թվականը դառնա նորանոր նվաճումների ու ծրագրերի իրականացման տարի։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
Էներգո Ինվեստ Հոլդինգ