«ՌուսՀիդրո»-ն վաճառում է Սևան-Հրազդան կասկադը «Տաշիր» ընկերությունների խմբին

28 Նոյեմբեր, 2019

Argel HPP.  Photo credit: Photolur.  

«ՌուսՀիդրո»-ն համաձայնություն է ձեռք բերել «Տաշիր» ըներությունների խմբի հետ «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ 90% բաժնետոմսերը գնելու վերաբերյալ, որը հանդիսանում է Սևան-Հրազդան կասկադ հիդրոէներգետիկային համակարգի սեփականատերը: Գնորդ հանդիսանում է Հրազդանի Էներգետիկ կազմակերպությունը (ՀրազՋԷԿ, վերջինիս է պատկանում Հայաստանի խոշորագույն ՋԷԿ-ը 1,11 ԳՎտ հզորությամբ):

Սևան-Հրազդան կասկադը (561 ՄՎտ, կառուցվել է 1930-1965թթ.) ներառում է 7 ՀԷԿ-եր: Վերջիններիս արտադրանքը կազմում է անցյալ տարվա Հայաստանի էլեկտրաէներգիայի ամբողջ արտադրանքի 5,68%-ը: Կասկադի հզորության օգտագործման միջին գործակիցը բավականին ցածր է՝ մոտ 10%, գետի սակավաջուր լինելու պատճառով:

Այս գործարքի ավարտից հետո ռուսական ընկերությունների միակ ակտիվը Հայաստանի էլեկտրաէներգետիկայում կմնա Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, որն էլ երկրի գազատրանսպորտային ցանցի հետ միասին հանդիսանում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության սեփականությունը: Բացի այդ, «Ռոսատոմ» ընկերությունը զբաղվում է Հայկական ԱԷԿ-ի մոդեռնիզացիայով, որն էլ հիմնականում իրականացվում է ՌԴ պետական վարկավորման միջոցներով:

Այլ լուրեր