Ռուսաստանը պլանավորում է մեծացնել հում նավթի արտահանման ծավալները

26 Նոյեմբեր, 2019

Photo: energypolicy.ru

Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը ակնկալում է, որ հում նավթի արտահանման ծավալները կաճեն 20-25 տոննայի չափով առաջիկա հինգ տարիների ընթացքում և կկազմեն 280 միլիոն տոննա, իսկ գազի արտահանումը 2022 թվականին կավելանա մինչև 300 միլիարդ կուբամետր: Այս մասին հայտարարել է նախարար Ալեքսանդր Նովակը Energy Policy պարբերականում հրապարակված հոդվածում:

«Մենք կանխատեսում ենք, որ հինգ տարիների ընթացքում ոչ միայն կկարողանանք պահպանել մեր դիրքերը համաշխարհային շուկայում, այլ նաև մեծացնել նավթի արտահանման ծավալները 20-25 միլիոն տոննայով (մոտ մինչև 280 միլիոն տոննա), իսկ գազը՝ 40-45 միլիարդ կուբամետրով (մինչև 2022 թվականը՝ շուրջ 300 միլիարդ կուբամետր)», - ասվում է հոդվածում:

2017 թվականի համեմատ 2018 թվականին Ռուսաստանը ավելացրել էր հում նավթի արտահանման ծավալները 2,9 տոկոսով՝ հասցնելով 260 միլիոն տոննայի, իսկ գազի արտահանումը՝ 4,9 տոկոսով՝ հասցնելով 220,6 միլարդ կուբամետրի:

Ռուսաստանը իր նավթի զգալի մասը արտահանում է գլխավորապես Եվրոպա՝ չնայած ռուսական նավթի խոշոր գնորդ է դարձել Չինաստանը: Չինաստանում Ռուսաստանը դարձավ նավթի խոշորագույն մատակարար 2016 թվականին՝ առաջին անգամ տարեկան ցուցանիշներով գերազանցելով Սաուդյան Արաբիային:

2016 թվականից հետո երկու տարիների ընթացքում Ռուսաստանը շարունակում էր հանդիսանալ Չինաստանի հում նավթի խոշորագույն միակ մատակարարը, սակայն Սաուդյան Արաբիան վերադարձրեց Չինաստանի համար իր թիվ մեկ մատակարարի կարգավիճակը՝ առաջ անցնելով Ռուսաստանից և Իրաքից:

Այլ լուրեր