Ռուսաստանի Դաշնությունը միացավ Փարիզյան համաձայնագրին

24 Սեպտեմբեր, 2019

A chunk of ice collapses at Perito Moreno Glacier in Argentinian Patagonia. Picture: Alamy

Ռուսաստանի Դաշնությունը, որը ջերմոցային գազերի արտանետումների ծավալով աշխարհում զբաղեցնում է չորրորդ տեղը, պաշտոնապես միացավ կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագրին, որը նա ստորագրել էր 2016 թվականին։

Ազգային օդերևութաբանական ծառայությունը կլիմայի վերաբերյալ իր վերջին տարեկան հաշվետվությունում նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունում օդի միջին ջերմաստիճանը 1976 թվականից մինչև 2018 թվականը ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր 10 տարվա կտրվածքով աճում է 0.47 ցելսիուսով, որը 150 տոկոսով ավելի արագ է, քան ամբողջ աշխարհում։

Ռուս տնտեսագետ Իգոր Մակարովի և Մասաչուսեթի Տեխնոլոգիական Ինստիտուտի երկու համահեղինակների կողմից անցյալ տարի հրապարակված փաստաթղթում հաշվարկված է, որ եթե բոլոր պետությունները հետևեն այն նպատակներին, որոնք նշված են Փարիզյան համաձայնագրում, Ռուսաստանի տարեկան տնտեսական աճը կդանդաղի 0.2 – 0.3 տոկոսային կետով։

Հաշվի առնելով այն, թե Փարիզյան համաձայնագրով որքան քիչ պարտավորություններ են դրված պետությունների վրա (պետություններին թույլատրվում է ինքնուրույն որոշել իրենց ներդրումը՝ հաշվի առնելով այն, որ հարյուրամյակի վերջում միջին ջերմաստիճանի աճը չպետք է ավել լինի, քան 1.5 ջերմաստիճանը), Ռուսաստանի Դաշնությունը հնարավոր ծախսերի վերաբերյալ մտահոգվելու կարիք չունի։

Ռուսաստանը, կնքելով համաձայնագիրը, խոստացել է կրճատել ջերմոցային գազերի արտանետումները մինչև 1990 թվականին առկա մակարդակի 75 տոկոսը։ 1990 ականներին սովետական արդյունաբերության փլուզումից հետո հեշտ է հասնել այդ ցուցանիշին։ Իրականում, ջերմոցային գազերի արտանետումների առումով Ռուսաստանի Դաշնությունը ավելի լավ վիճակում է գտնվում, քան Գերմանիան, էլ չենք ասում երեք խոշոր արտանետող երկրների՝ Չինաստանի, Հնդկաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին։  

Այլ լուրեր