«Մենք սկսել ենք աշխատել այնպիսի նյութերի հետ, որոնց էներգիան էականորեն տարբերվում է հեղուկ և պինդ վիճակներում: Սա կարևոր է, քանզի թույլ կտա մեզ կուտակել մեծ քանակությամբ էներգիա շատ փոքր ծավալներում», - բացատրում է Նորվեգական գիտատեխնիկական համալսարանից Մերետ Տանգստադը:
Գերբարձր ջերմաստիճաններում ջերմափոխանցման գործընթացը տեղափոխվում է հաղորդունակությունից դեպի ճառագայթում: Սակայն վերջինս պետք է լինի չափազանց արդյունավետ, հուսալի, կայուն և անվտանգ, որպեսզի բացառվեն դժբախտ պատահարները, տեխնիկական խափանումները և էներգիայի կորուստը: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է իրականացնել մոնիթորինգ իրական ժամանակում:
Մադրիդում իրականացվում են լրացուցիչ հետազոտություններ առաջին օգտագործմանը պատրաստ համակարգերի մշակման հետ կապված: Գիտնականները հուսով են, որ իրենց աշխատանքը շուտով թույլ կտա ստեղծել ոչ թանկ ջերմային էլեկտրակայան, որտեղ կայուն աղբյուրներից ստացված էներգիան կպահպանվի ջերմային էներգիայի թաքնված կուտակման համակարգերում, որոնք էլ կկարողանան մատակարարել էլեկտրաէներգիա:
Էլեկտրաէներգիայում այդպիսի կուտակված ջերմության առավելագույն փոխակերպումը էական դեր է կատարում: Իսկ վերջինիս համար գիտնականներին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել էլեկտրոններին:
«Երբ ինչ-որ մի նյութ հասնում է որոշակի բարձր ջերմաստիճանի, այն սկսում է անջատել էլեկտրոններ», - բացատրում է էլեկտրաինժեներ Դանիել Մարիա Տրուկչին: «Մեր խնդիրն է ապահովել այդ էլեկտրոնների արդյունավետ անջատումը ոչ շատ բարձր ջերմաստիճաններում: Այդ ժամանակ մենք կկարողանանք հասնել էլեկտրաէներգիայում ջերմային էներգիայի առավելագույն փոխակերպման: Էլեկտրոնները հանդես են գալիս որպես էլեկտրաէներգիա տեղափոխողներ»:
Արդեն պատրաստ է առաջին նախատիպը, որը պետք է ցուցադրի ամբողջ հայեցակարգի իրագործելիությունը: Վերջինում օգտագործվել են քիչ քանակությամբ նյութեր, ինչը հեշտացնում է հավաքակցումը և կրճատում է հետագա սպասարկման ծախսերը: Փորձարկումների հաջող ընթացքի դեպքում գիտնականները մտադիր են ներկայացնել իրենց արտադրանքը շուկայում: