illustration only
Գիտնականները բացահայտել են, որ լույսը օժտված է ևս մեկ նոր հատկանիշով՝ ոլորող մոմենտով: Այս հայտնագործությունը կարող է ստեղծել աննախադեպ հնարավորություններ լույսի հետ կապված հավելվածների, այդ թվում՝ սմարթֆոնների և կոշտ սկավառակների համար:
Լույսի ճառագայթները ոլորող մոմենտով իրենց հերթին օժտված են անկյունային մոմենտով, որն անընդհատ փոփոխվում է ժամանակի մեջ: Այդ ճառագայթները կարող են գեներացվել բնական ճանապարհով բարձրագույն հարմոնիկների գեներացիայի ընթացքում: Վերջիններս նման են կրոյսանտի (круассан), որը պարունակում է ութից ավելի ուղեծրային անկյունային մոմենտներ լույսային իմպուլսի երկայնքով մեկ:
Մի քանի փորձերում հեղինակները ուսումնասիրել են իրենց սեփական ոլորող մոմենտով ճառագայթների յուրահատկությունները: «Սա առաջին դեպքն է, երբ ինչ-որ մեկը կանխատեսել կամ նույնիսկ հետևել է լույսի այս նոր հատկանիշին», - ասել է հետազոտողների խմբի ղեկավար Ռեգոն: «Օրինակ, մենք կարծում ենք, որ կկարողանանք մոդելավորել լույսի ուղեծրային անկյունային մոմենտը այնպես, ինչպես հաճախականության մոդուլիացիան կոմունիկացիաներում»: